Լրահոս
Օրվա լրահոսը

Գործող օրենսդրության պայմաններում հավաքների արգելքի մասով կիրառելի են ոչ թե ռազմական դրության, այլ կարանտինի ռեժիմից բխող կարգավորումները. ՀՔԱՎ

Նոյեմբեր 30,2020 15:14

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը անդրադարձել է կարանտինային և ռազմական դրության իրավական ռեժիմների և դրանցից բխող սահմանափակումների համաժամանակյա կիրառության հարցին, ինչպես նաև հավաքների ազատության արգելքին՝ անդրադառնալով հետևյալ հարցադրումներին՝

1.Արդյո՞ք կարանտինային և ռազմական դրության իրավական ռեժիմները կարող են կիրառվել միաժամանակ։

2.Արդյո՞ք կարանտինային և ռազմական դրության իրավական ռեժիմներից բխող սահմանափակումները (մասնավորապես` հավաքների արգելքը) նույնանում են և արդյո՞ք կարող են կիրառվել միաժամանակ։

ՀՔԱՎ-ը եզրահանգել է, որ հիմք ընդունելով կարանտինային և ռազմական դրության իրավական ռեժիմներով հետապնդվող նպատակների տարբերությունը և յուրաքանչյուրի առանձնահատուկ նշանակությունը, ինչպես նաև օրենսդրությամբ կարանտինի և ռազմական դրության իրավական ռեժիմների համատեղ կիրառության արգելքի բացակայությունը՝ նշված երկու իրավական ռեժիմները կարող են կիրառվել միաժամանակ՝ որոշակի վերապահումներով։

ՀՔԱՎ-ը, ի թիվս այլնի, նշել է, որ հավաքաների ազատության սահմանափակման դեպքում կարանտինային և ռազմական դրության իրավական ռեժիմները կարգավորող իրավական ակտերում առկա է հակասություն: Կառավարության թիվ N1586-Ն որոշման համաձայն՝ «ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը, իսկ Կառավարության թիվ N 1514-Ն որոշման համաձայն` թույլատրվում է միայն սահմանված անհատական պաշտպանության միջոցների կիրառման և անձանց միջև նվազագույնը 1.5 մետր հեռավորության պահպանման դեպքում:

Նշված երկու իրավակարգավորումներից ոչ մեկն ուժը կորցրած չի ճանաչվել և ներկայումս գործում է։ Ակնհայտ է, որ Կառավարության որոշումները պարունակում են հակասող կարգավորումներ, որոնցից յուրաքանչյուրն արդարացնում է իր կարգավորման առարկան կազմող ռեժիմից բխող նպատակի իրացումը, սակայն հարկ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նշված երկու հատուկ ռեժիմների առաջնահերթության վերաբերյալ օրենսդրական կարգավորման բացակայության պայմաններում ստեղծվում է մի իրավիճակ, երբ նախապատվությունը պետք է տրվի այն կարգավորմանը, որը պարունակող իրավական ակտը ընդունվել է առավել վաղ՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի։ Ուստի` գործող օրենսդրության պայմաններում հավաքների արգելքի մասով կիրառելի են ոչ թե ռազմական դրության, այլ կարանտինի ռեժիմից բխող կարգավորումները։

 ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30