Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԼՄ-ները սկանդալ սարքեցին. լուսանկարներից մեկը զոհված զինվորինն էր». Արմեն Գրիգորյան

Նոյեմբեր 30,2020 15:09

Ադրբեջանական կողմում գտնվող հայ ռազմագերիների, զոհվածների մարմինների եւ քաղաքացիական անձանց վերադարձի պահանջով հայ մտավորականությունն այսօր Երեւանի կենտրոնից երթով շարժվում է դեպի Ֆրանսիայի դեսպանատուն:

«Որոշ ԶԼՄ-ներ փորձեցին սկանդալ սարքել, որովհետեւ լուսանկարներից մեկը եղել է մահացած զինվորի լուսանկար, որին արդեն հողին են հանձնել: Բարեկամներին սադրեցին: Չհասկացա, թե սկանդալն ինչումն է, բայց փորձեցին սկանդալ սարքել, շատ ծիծաղելի բան էր: ԶԼՄ-ներ կան, որ մինչեւ հիմա չեն հանգստանում, մենք էլ հանեցինք նկարները»,-լրագրողների հետ զրույցում ասաց կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու այս երթի ժամանակ գերիների եւ անհետ կորածների լուսանկարները չեն պարզում:

Նա հավելեց, որ սփյուռքի միջազգային կառույցներին եւ գործընկերներին նամակներ են հղել՝ խնդրելով իրենց երկրներում բարձրաձայնել գերիների վերադարձի խնդիրը, եւ դա արդյունավետ միջոց է:

Նկատառմանն ի պատասխան, որ ապաքաղաքական երթերը չեն կարող արդյունք ունենալ, Գրիգորյանն ասաց. «Այս հարցից երեկ մի անգամ կատաղել եմ, հիմա էլ կկատաղեմ: Ի՞նչ արդյունք ակնկալեմ, որ մեզ երկու կիլո պեչենի՞ տան…Այն, ինչը կատարվում է, իշխանության կողմից չի կատարվում եւ արդյունք տալու է: Սա մեր ձայնն է, որը միանում է ծնողների ձայնին: Սա քաղաքացիական երթ է, ոչ թե քաղաքական, որպեսզի ցույց տանք, որ ոչ թե տներում նստած ենք կամ սրճարաններում կապուչինո ենք խմում, այլ խնդիր ենք բարձրաձայնում, պահանջում ենք»:

Գրիգորյանը լրագրողներին նաեւ հորդորեց կառավարության գործողությունների հետ կապված իրեն հարցեր չհղել, որովհետեւ կառավարություն գոյություն չունի. «Բերանս բացել մի տվեք»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30