Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատել եմ ստախոսի մոտ, ինչի համար հայցում եմ բոլորի ներողամտությունը…իմ մեղքը քավելու եմ մինչեւ վերջ, անգամ իմ կյանքի գնով». Նաիրա Զոհրաբյան

Նոյեմբեր 30,2020 14:58

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ասել էր, որ անգամ այն մարդիկ, որոնք հավատացել էին Նիկոլ Փաշինյանին ու ընտրել էին նրան վարչապետ, հիմա հասկացել են, որ գործ ունեն «պաթոլոգիկ ստախոսի» հետ: Նա նաեւ հայտարարեց, որ Փաշինյանը ստում է հիմա, ինչպես ստում էր, երբ լրագրող էր, կամ երբ պատգամավոր էր:

Aravot.am-ը Նաիրա Զոհրաբյանին հարցրեց՝ դուք երկար տարիներ աշխատել եք իր հետ, փաստորեն, աշխատել եք «պաթոլոգիկ ստախոսի» մո՞տ՝ նա պատասխանեց. «Փաստորեն, ստացվում է՝ այո, աշխատել եմ ստախոսի մոտ, ինչի համար հայցում եմ բոլորի ներողամտությունը: Ես ինչո՞ւ եմ հիմա այսպես…ամեն ինչ անելու եմ, որ այդ մարդը հեռանա, որովհետեւ ես ունեմ մեղքի իմ բաժինը: Իմանալով, թե ինչպիսի անձնավորություն է գալու իշխանության՝ ես չեմ ասի, թե վախեցա, չէ՛, ես վախեցող տեսակ չեմ, միգուցե ես խնայեցի իմ երեխայի էմոցիաները, որ չբերեն իմ երեխայի մոտ, տան դիմաց եւս դագաղներ դնեն: Բայց հիմնական մոտիվը լռելու եղել է այն, որ ես տեսա, որ ժողովուրդը սատարում է իրեն: Ես մտածեցի՝ այսքան տարիներ մեր երկրում ընտրությունները կեղծվել են, գոնե մեկ անգամ թող լինի այնպես, ինչպես ուզում է ժողովուրդը՝ իմանալով, թե մենք ինչպիսի մարդու ենք հանձնում իշխանություն: Ես իմ մեղքի բաժինն ունեմ այդտեղ ու ես իմ մեղքը պիտի քավեմ՝ անկախ նրանից, թե ինչ կանեն ինձ՝ քրեական գործեր կհարուցեն, իրենց ֆեյք ինդուստրիայով: Արդեն այնքան սրբապիղծ են, որ մտնում են` ընդհուպ Սամվել Մկրտչյանի հիշատակն են պղծում: Ես իմ մեղքը քավելու եմ մինչեւ վերջ, անգամ իմ կյանքի գնով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30