Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոդվածներ գրելու, արդարանալու փոխարեն՝ գործ արեք». Մարուքյանը Զեյնալյանի հետ առաջարկում են գերիների հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծել՝ Ադրբեջանի ու ՌԴ-ի հետ

Նոյեմբեր 30,2020 14:48

«Գերիների վերադարձի գործում մեծ դեր ունի ՌԴ-ն, որովհետեւ Ռուսաստանն է, որ միջնորդել է փաստաթղթի ստորագրմանը ու այս պահին ՌԴ-ն է, որ հետեւում է, թե որ կետն ինչպես կիրականացվի: Այս պահին, եթե մենք դուրս չգանք, ռուսական զորքն է ասում՝ դուք այստեղ պետք է կանգնեք, նրանք այն կողմ պետք է գնան: Մեր պահանջը այն է, եղել, որ գերիների վերադարձի ժամկետներին նաեւ հետեւի ՌԴ-ն ու այդ պահանջով դիմել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ միակ մարմինը ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն է, որը կարող է մուտք գործել քրեակատարողական հիմնարկներ, բանտեր, փակ հաստատություններ. «Մենք դիմել ենք այդ կոմիտեին՝ CPT-ին ու պահանջել ենք չպլանավորված այց իրականացնել, որը հնարավորություն կտա հայտնաբերել բանտերում գտնվող, պահվող ռազմագերիներին, նաեւ քաղաքացիական անձանց շրջանում գերիների: Գերիների հետ կապված տվյալները տարբեր են»:

Մարուքյանը, Արտակ Զեյնալյանի հետ քննարկելով, նաեւ առաջարկ են արել, որ հայկական կողմից, ադրբեջանական կողմից եւ ռուսական կողմից եռակողմ հանձնաժողով ստեղծվի. «Ադրբեջանի ներկայացուցիչը հանձնաժողով գան, մտնեն մեր բանտեր, տեսնեն իրենց գերիները ուր են, քանի հոգի են: Մեր ներկայացուցիչը ռուս ներկայացուցչի հետ գնան ադրբեջանական բանտեր, տեսնեն մեր գերիները ուր են, ոնց են, որտեղ են, քանի հոգի են: Հիմա հետաքրքիր է՝ ադրբեջանական կողմն ի՞նչ է ասում՝ ասում է՝ գերիներին չենք տալիս, ասում է՝ տասը օրից կտանք, չգիտենք: Մենք այս պահին տեղեկություն չունենք, թե իրենք քանի գերի են հաստատել: Մենք գիտենք, որ շատ են, եվրոպական դատարանով հաստատված թվերը շատ փոքր են»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումների մասին, որտեղ նա մեղավորներ է փնտրում՝ Մարուքյանն ասաց. «Հոդվածներ գրելու փոխարեն գործեր շատ կան: Գիտեք, մեր զինվորները զորանոցներ չունեն, ինչ պայմաններում են քնում, արթնանում, պետք է արագ վրանային դաշտային զորանոցներ հիմնել: Դա թանկ հաճույք չի, ՊՆ-ն կարող է արագ գնումներով դա ապահովել: Հոդվածներ գրելու, արդարանալու փոխարեն՝ գործ արեք, մի բան արեք: Պարզ է, զորանոցները չկան, պայթեցվել են, որտեղ տեղակայված են, դաշտային, անտառային պայմաններ են, բայց կարելի է վրանային ճամբարներ տանել, բարդ բան չի, մի քանի ժամվա մեջ կազմակերպվող բաներ են: Հոդվածներ գրելու ժամանա՞կն է, պարզ է, որ փողը կա, ամեն ինչն էլ կա, դժվա՞ր է դա անել: Դա՞ էլ ընդդիմությունը գնա անի: Մարդիկ գրում են՝ վարչապետից եք պահանջում մենակ, դուք արեք: Մինչեւ ժողովուրդը չսովորի՝ ումից ինչ պահանջի, սա պետություն չի դառնա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30