«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեր-Պետրոսյանի խոսնակի տեքստին նման շոկային արձագանք տալը սխալ է։
Նախընտրական ժամանակահատվածներում Լևոնը երբեք էլ աչքի չի ընկել պոլիտկոռեկտությամբ։
Ու բայց բացի իր պատկերացրած ժամանակահատվածի գործոնից կարևորագույն գործոն է նաև տոտեմների տոտեմի՝ Լևոնի միշտ ճիշտ լինելու «ինստիտուտի» առաջ կրակն անմար պահելը։
Ըստ Լևոնի՝ Լևոնը միշտ պիտի ճիշտ լինի, իսկ դրա համար անհրաժեշտ պայման է, որ մնացած բոլորը լինեն տգետ, չհասկացող, ազգակործան ու հոգեկան։
Կարդացեք նաև
Ափսոս, որ չկարողացավ իր պատկերացրած «ճիշտը» լինել այն պահին, երբ այդ «ճիշտ» լինելը ինչ-որ մի նշանակություն ու ազդեցություն ուներ։ Ափսոս, որ Լևոնը, լինելով պետության նախագահ, չկարողացավ լինել պետության նախագահ, լինելով պետության նախագահ՝ չկարողացավ կատարել պետության նախագահի գործառույթները, չկարողացավ իրացնել իրեն տրված իշխանությունը ու ինքն իրեն ու բոլորիս ազատել իր՝ անկատար անցյալով ճիշտ լինելու բարդույթից։
Անկախ ամեն ինչից Լևոն Տեր-Պետրոսյանը, այո, կմնա հայ քաղաքական մտքի գագաթներից մեկը, բայց գագաթները ևս ունենում են բարդույթներ, իսկ բարդույթները կործանարար են»։
Այնուամենայնիվ մեկ դիտարկում հնարավոր չէ չանել:
Չգիտեմ ԼՏՊն ինչպես էր դա անում կամ հասնում նրան, որ մնացած բոլորը լինեն տգետ, չհասկացող, ազգակործան ու հոգեկան, բայց հանուն արդարության նկատենք, որ նա տակավին ֆեյք չէր…
ՀԳ. քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել, 3 նախագահներից եւ ոչ մեկին չեմ ստարել ու ստարում, բայց նրանց ժամանակ երբեք մտքիս ծայրով անգամ չի անցել, որ երկիրը ղեկավարվում է մանկական մտքերով (տհաս), 1 քայլանոց կոմբինացիան մտքի թռիչք ներկայացնող, ղեկավարման արվեստը երթուղային տաքսու մակարդակի բամբասանքի վերածած, …. (ցուցակը շարունակելի), կներեք արտահայտությանս համար՝ “մարդու” կողմից: