Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցնում եմ կառավարությանը՝ ի՞նչ է արված, ե՞րբ կգա մեր առաջին զինվորը տուն». Հրանտ Թոխատյան

Նոյեմբեր 30,2020 14:08

Ադրբեջանական կողմում գտնվող հայ ռազմագերիների, զոհվածների մարմինների եւ քաղաքացիական անձանց վերադարձի պահանջով հայ մտավորականությունն այսօր Երեւանի կենտրոնից երթով շարժվում է դեպի Ֆրանսիայի դեսպանատուն:

«Ֆրանսիայի դեսպանատանը նամակ հանձնելուց հետո ես գնալու եմ ՌԴ դեսպանատուն, որտեղ երեկ նամակ հանձնեցինք: Պայմանավորվածություն կա, որ գնամ եւ լսեմ ՌԴ դեսպանատան արձագանքը: Հանդիպումը խնդրել էի ՌԴ դեսպանատան համար, նույնը խնդրելու եմ ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպանատներում»,-լրագրողների հետ զրույցում ասաց երթի մասնակից, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

Նկատառմանն ի պատասխան, թե ինչու մտավորականությունն այս հարցում չի աշխատում կառավարության հետ, քանզի Նիկոլ Փաշինյանը միասնականության կոչ է արել, Հրանտ Թոխատյանը նշեց. «Երբ երկու օր առաջ մեր հավաքը եղավ, ասում էինք, որ անգործություն ենք տեսնում: Մեզ ասացին, որ ոչ, գործում են: Հիմա հարցնում եմ կառավարությանը՝ ի՞նչ է արված, ի՞նչ տեղեկություն ունեք, ե՞րբ կգա մեր առաջին զինվորը տուն: Կառավարությունից որեւէ մեկը մինչեւ այսօր մեր հետ շփում չի ունեցել, դրա համար կարծում եմ, որ եթե մեր որեւէ գործողություն խանգարեր գործընթացին, մեզ կասեին այդ մասին: Չեն ասել: Ինչ անում ենք, շատ կարեւոր է: Դեռ սխալ բան չենք արել»:

Թոխատյանը հավելեց, որ կառավարությունից գերիների վերադարձի վերաբերյալ կոնկրետ պատասխանի են սպասում. «Այսօր հրատապ հարցեր շատ կան, բայց այս մեկը կարեւորագույնն է: Վաղը կդիմենք նաեւ ԱՄՆ դեսպանատուն, հետո՝ կառավարություն: Հայաստանում գործող այլ միջազգային կառույցներին էլ ենք նամակներ հղելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30