Լրահոս
Օրվա լրահոսը

«71 տարեկան եմ. մի անգամ տեսե՞լ եք, որ ես քաղաքականության մեջ լինեմ». Աշոտ Ղազարյան

Նոյեմբեր 30,2020 13:39

Ադրբեջանական կողմում գտնվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի պահանջով հայ մտավորականությունն այսօր Երեւանի կենտրոնից երթով շարժվելու է դեպի Ֆրանսիայի դեսպանատուն:

«Տղաս կես ժամ տուն գալիս ուշանա՝ անհանգստանում ենք: Իսկ այս ծնողները մեկ ամսից ավելի՝ իրենց երեխաներից մի լուրի են սպասում…շատ դաժան է, դժվար է, դա է ինձ այստեղ բերել, որպեսզի դիմենք միջազգային կառույցներին: Գոնե իրենք օգնեն՝ ինչով որ կարող են»,-լրագրողների հետ զրույցում ասաց երթի մասնակից, ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը:

«Ես էլ չեմ կարողանում քնել…դաժան է, շատ դաժան»,-ցավով նշեց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ նման երթին մասնակցելը ենթադրո՞ւմ է, որ իշխանությունների գործողություններից դժգոհ է: Աշոտ Ղազարյանը պատասխանեց, որ իրենց պահանջը վերաբերում է որդիներին վերադարձնելուն, որեւէ քաղաքական բան չկա. «Իշխանությունը շատ բան ունի անելու, լռում են: Գոնե մենք ինչ-որ բան անենք: 71 տարեկան եմ. մի անգամ տեսե՞լ եք, որ ես քաղաքականության մեջ լինեմ: Կյանքում չեմ սիրել քաղաքականությունը: Նախ՝ չեմ հասկանում, բացի դա՝ չեմ էլ սիրում: Այս երթը ճիշտ հայի, զգացմունքային հայի շարժում է»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30