ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է. «Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ-ից դեպի Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի է: Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում տեղում է ձյուն։
Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույց է:
Դժվարանցանելի է Գորիս-Բերձոր ավտոճանապարհը: Լիսագոր-Շուշի հատվածում մառախուղ է և թույլ տեսանելիություն:
Կարդացեք նաև
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»: