Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստացի խոստովանվում է ժողովրդավարության գլխավոր սկզբունքներից մեկի՝ իշխանությունների տարանջատման խախտումը. Իզաբելլա Աբգարյան

Նոյեմբեր 30,2020 11:26

Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արամ Սարգսյանը, փորձելով մեղմել ներքաղաքական բևեռացումը, կոչ է արել համախմբվել խնդիրները լուծելու շուրջ՝ համարելով, որ բոլորի ռեսուրսներն ու կապերը պիտի օգտագործվեն ճգնաժամի հաղթահարմանը ու առաջնային խնդիրների լուծմանը:

Կարծես պիտի բոլորը դա գիտակցեն, այս պահին խնդիրների վրա կենտրոնանան, հետո ինչքան ուզեն իրար հոշոտեն: Բայց տեսա լրատվականներում մեկնաբանությունները ու թևաթափ եղա: Հոշոտում են ու պիտակավորում Արամ Սարգսյանին՝ Վարդան Պետրոսյանի ասած «Սովետաշենի շները»:

Հետո կարդացի վարչապետի գրառումն ու էլի սարսափեցի: Ոխերիմ թշնամիներ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը պատրաստ են եղել միասին մեկնել իրավիճակ փրկելու, բայց փաստացի նրանց դա անել թույլ չի տրվել: Բերված պատճառաբանումը, մեղմ ասած, անհասկանալի է:

Ավելին, փաստացի խոստովանվում է ժողովրդավարության գլխավոր սկզբունքներից մեկի՝ իշխանությունների տարանջատման խախտումը, երբ գործադիրը միջամտում է դատականին: Բոլորս ենք հասկանում, որ օրհասական իրավիճակում ժողովրդավարության սկզբունքները կարող են ստորադասվել պետության շահին, բայց պարտադիր չէ այդ մասին հայտնել ի լուր աշխարհի…

«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»,- տարիներ շարունակ մեջբերում ենք մեծն Չարենցին, բայց անում ճիշտ հակառակը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30