Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության կայքի՝ ՌԴ պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում շարունակում են ինժեներական հետախուզության եւ ականազերծման աշխատանքները՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող գոտում:
Մասնագետները ներգրաված են ճանապարհները, խաղաղապահ առաքելության դիրքերի, հանրային նշանակության ենթակառուցվածքների շրջակայքը ականազերծելու աշխատանքներում: Կենտրոնի մասնագետների կողմից ականազերծվել է Շուշի-Լիսագոր ճանապարհի շուրջ 3 կիլոմետրանոց հատվածը:
Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել են 100 պայթուցիկ առարկաներ, որոնք տեղափոխվել են անվտանգ տարածք եւ ոչնչացվել: Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում ինժեներական հատուկ ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 24 հա տարածք եւ ավելի քան 8 կմ ճանապարհ, հայտնաբերել ու ոչնչացրել 750 պայթուցիկ առարկա: Այն պայթուցիկ միջոցները, որոնք հնարավոր չի եղել տեղափոխել անվտանգ վայր, պայթեցվել են տեղում:
ՌԴ պաշտպանության նախարարության կայքում նաեւ նշվում է, որ ՌԴ խաղաղապահները առավելագույն աջակցություն են ցուցաբերում տեղական իշխանություններին՝ վերականգնելու ճանապարհային երթեւեկությունը, հանրային տարածքների եւ բնակելի տների էլեկտրականությունը, ջրամատակարարումը եւ ջերմամատակարարումը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ