ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հատուկ նշանակության բժշկական ջոկատները Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ են ստեղծել, իսկ ավելի վաղ համապատասխան տեխնիկա էր տեղափոխվել Երեւանից Ստեփանակերտ: Զինվորական հոսպիտալը տեղակայվել է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում: Ըստ այդմ, բժշկական օգնություն կցուցաբերվի ՌԴ խաղաղապահ ուժերի համակազմին, ինչպես նաեւ անհետաձգելի բժշկական օգնություն՝ բնակչությանը:
Իր ֆոնդերում բժշկական ջոկատը կարող է տեղավորել 40 մարդու: Ստեփանակերտ ժամանած 60 ռազմական բժիշկների թվում են՝ վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, վարակաբաններ եւ այլ մասնագետներ: Ռազմական բժիշկները Խաբարովսկից Երեւան էին ժամանել ԻԼ-76 ինքնաթիռով, այնուհետեւ ուղեւորվել Ստեփանակերտ:
Բժշկական ջոկատի ամբողջական տեղակայման նպատակով Ղարաբաղ կտեղափոխվեն 122 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա, 66 տոննա նյութական միջոցներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ