Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Եղիազարյան. Ես պարտավոր չէի 43 օր մարտադաշտում լինեի, շատ կլիներ թալանչիների համար. «Ժամանակ»

Նոյեմբեր 30,2020 09:49

«Ժամանակ»-ի զրուցակիցն է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։

– Պարոն Եղիազարյան, ֆեյսբուքյան օգտատեր Համլետ Մազմանյանը գրառում է արել, որ Ձեր պաշտպանության տակ գտնվող Ջաբրայիլի պոստերը մնացել են անտեր թշնամու առջև, և որ Ջաբրայիլն ընկել է Ձեր պատճառով։ Նա դիմել է ԱԱԾ-ին հետևողական զբաղվել այս գործով և հանրայնացնել, թե որտեղից սկսվեց Արցախի, Հայաստանի և ողջ հայության պարտությունը։ Դուք ե՞րբ եք լքել Ջաբրայիլի պոստերը, և ինչի՞ մասին է խոսում օգտատերը։

– Ի միջի այլոց, ես շատ պատահական եմ հայտնվել Ջաբրայիլում, ինձ ոչ զինվորագրել են, ինձ որևէ մեկը չի գործուղել և ես որևէ ազդեցություն չեմ ունեցել Ջաբրայիլի վրա։ Ամսի 1-ին մեր վաշտը, որը ձևավորել էինք մեր ջոկատի լավագույն տղաներից մեկի՝ Կարեն Կարապետյանի խնդրանքով, վաշտ ձևավորեցինք։ Ես շարքի առաջ ասացի, որ ինձ հետ գալիս են իմ որդին, իմ քրոջ որդին, որ վաղը պետք լինի, կգա եղբորս մյուս որդին։ Հրամանատարը Կարեն Կարապետյանն էր՝ հանրաճանաչ Դումանը: Ես ո՛չ գողացել եմ, ո՛չ հերոս եմ, ո՛չ գործ եմ տվել: Անգամ քրոջս թաղմանը չեմ կարողացել այդ ընթացքում մասնակցել, ներողություն եմ խնդրել քրոջիցս և գնացել եմ տղաների մոտ։ Մեր տղաները հասնում են Ջաբրայիլ, այնտեղ գեներալը մեկուկես ժամ հետո մոտենում է «Արաբոյի» վաշտին, խնդրում է «Արաբոյից» երկու դասակ, որպեսզի գրոհեն 300-ի դիրքերը: Տղաները տալիս են և առանց սաղավարտ գրոհում են 300-ի դիրքերը, տեղում հրամանատարը՝ Կարեն Կարապետյանը վիրավորվում է, մինչև հիմա հիվանդանոցում պառկած է, վիրավորվում են ևս 7-ը, և մի քանի զոհ է լինում: Դրանից 2-3 ժամ հետո ես հայտնվում եմ Ջաբրայիլում, այդ զորամասում, որտեղ տեղակայված է մեր վաշտը: Եվ կամավոր, առանց որևէ մեկի կարծիքը հարցնելու, փոխվում եմ, և Սայաթին նշանակում եմ մեր վաշտի հրամանատար, և ես էլ կողքից օգնում եմ Սայաթին, որքան կարող եմ: Երկու-երեք օր հետո Կոմիտաս գեներալը հայտնեց, որ 12 զաստավայի համար թեժ կռիվներ են գնում: Եվ ասում եմ՝ եղբայր, մարդիկ կիսամերկ են, գոնե սաղավարտ, զրահաբաճկոն տվեք, էլ չեմ ասում՝ նռնականետ չկա, էլ չեմ ասում, որ ուրիշ զենքեր չկան, մի վաշտում 100 ավտոմատավոր են, մեկ գնդացիր: Ամեն դեպքում մի 40 հոգու կարողանում ենք հագցնել, և տղաները գնում են զաստավայի համար կռվելու: Տղաները կռվում են, որքան կարողանում են: Վերջում տանկերն են դուրս գալիս, իսկ տղաները չունեին հակատանկային հրթիռներ, որ կրակեին: Եվ բոլորը միասին դուրս են գալիս, գալիս զորամաս: Սկսվում են սարսափելի, անկանխատեսելի մարտեր: Գեներալը եկավ ասաց, որ հակառակորդը մեր կացարաններից հեռու է 400-500 մետր: Ես հարցնում եմ՝ ինչ պետք է անենք: Ես արդեն չգիտեմ՝ որն է մեր վաշտը: 400-500 հոգանոց վաշտում մեր տղաները 12-ն էին, որոնք մինչև վերջ կանգնել են: Ես այս ամենը պատմելու իրավունք չունեմ, բայց, քանի որ վայրահաչոց կա, ես ստիպված եմ պարզաբանել: Եվ այդ ժամանակ անձամբ ես բոլորին ասացի՝ կացարանից դուրս եկեք, և վերցրել եմ ինքնաձիգը և ասել իրավիճակը, պետք է կռվենք մինչև վերջ, կազմակերպենք պաշտպանությունը, տեսնենք՝ գեներալն ինչ է ասում, որտեղ պետք է տեղակայենք մարդկանց և ինչքան: Գեներալն ասում է՝ 100 հոգի պիտի բարձրանա այս դիրքերը, ես միանգամից կիսում եմ շարքը, մի մասը բարձրանում են դիրքեր: Ամբողջ վտանգը անցնում է, ես մարդկանց բերում եմ կացարան, այնտեղ չգիտեմ՝ ով է տեղեկացնում, որ հեսա այդ կացարանին հարվածելու են: Տղաները դուրս են գալիս, ընկնում ռմբակոծության տակ, տալիս զոհեր, ես հետ եմ գալիս, որ մեր վիրավոր տղաներից մեկին հանեմ, վիրավորին տեղափոխում ենք Լաչին, և անընդհատ մնացել եմ այնտեղ: Հետո հետ գնացել տղաների մոտ, լիքը պակաս բան կար, տղաները լրիվ տկլոր էին, ոչ սաղավարտ ունեին, ոչ զրահաբաճկոն: Սարսափելի վիճակ էր: Եվ հետո ես պարտավոր չէի 43 օր մարտադաշտում լինեի, շատ կլիներ թալանչիների համար: Ես այսքան եմ կարողացել անել:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30