Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Հետևությունս մեկն է՝ փորձել համախմբել ու ձևավորել նոր առանցք, սև-սպիտակից դուրս

Նոյեմբեր 30,2020 00:52

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Որոշել էի այս ընթացքում լռել, ուշքի գալ, ելքեր փնտրել, բայց գործող և նախորդ իշխանությունների վեճերը, միմյանց մեղադրանքները ու ինքնարդարացումները տեսնելով՝ հասկացա, որ այդ գործընթացը կարող է ոչ միայն անվերջ լինել, այլև՝ ամենակարևորը՝ ոչինչ չի տալիս ծանր իրավիճակը լիցքաթափելու, հրատապ ու անհետաձգելի խնդիրները լուծելու առումով։

Հետևությունս մեկն է՝ փորձել համախմբել ու ձևավորել նոր առանցք, սև-սպիտակից դուրս, որտեղ այս վիճակը հաղթահարելու ելքերը տեսնում են ոչ նախկինների և ոչ էլ ներկաների առաջնորդությամբ, ոչ եղածը քրքրելով, մեղավորներ փնտրելով, անիծելով, հայհոյելով, այլ առաջ նայելով, լուծումներ առաջարկելով ու հայրենիքի սահմանը պահող զինվորի նվիրումով աշխատելով։ Համոզված եմ՝ որ այս կերպ մտածող քաղաքական միավորումների ու անհատների թիվը անհամեմատ մեծ է, քան հների ու նորերի համախոհներինը, և կարծում եմ, որ միայն այդ դեպքում է, որ իրենք էլ կհասկանան ներքին վեճի վտանգավորությունը Հայաստանի համար, և իրենք էլ կմիանան մեծամասնությանը այսօր ամենակարևոր՝ Արցախը պահելու և երկիրը ոտքի հանելու խնդիրը լուծելու համար: Որ դա ոչ միայն անհրաժեշտ է, այլև հնարավոր, ոչ մի կասկած չունեմ։ Առաջիկա 6 ամիսը Հայաստանի երրորդ Հանրապետության ամենադժվար ժամանակն է լինելու՝ թե քաղաքական, թե բարոյահոգեբանական, թե տնտեսական առումներով և հնարավորինս անկորուստ հաղթահարելու համար համայն հայության ուժերը համատեղել է պետք, որևէ մեկին դուրս թողնելը աններելի շռայլություն է։ Պատրաստ եմ իմ փորձը, կապերը, ներուժը դնել համախմբման համար՝ առանց անձնական ակնկալիքների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30