Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրուք չէ

Նոյեմբեր 30,2020 13:00

Հասկանալի է, որ մեր երկրում անսահման բարդ իրավիճակ է, որում տեղ ունի նաեւ պատուհասած համաճարակը: Որպես հիվանդի հետ շփված անձ, ինքս էլ անցա անհրաժեշտ ստուգումները, ինչի արդյունքում պարզեցի, որ բժիշկը որքան էլ ուշադիր ու հոգատար լինի, սակայն դա բավարար չէ, եթե պոլիկլինիկայում փչացած ռենտգեն սարքի վերանորոգման համար նախարարությունը ժամանակին չտրամադրի անհրաժեշտ գումարը:

Խնդիրը հետեւյալն է՝ արդեն մի քանի ամիս է, որ մեր տեղամասային 8-րդ պոլիկլինիկան մնացել է 70-ականների խորհրդային արտադրության մի կիսասարք ռենտգեն սարքի հույսին, որն աշխատեցնելու համար ամեն հիվանդից հետո պետք է սպասել մոտ 15 րոպե, որպեսզի սարքը չտաքանա, հանգստանա ու հանկարծ նախորդի նման չայրվի…

Աշխատողների վկայությամբ այդ սարքն առանձնապես թանկ էլ չի, իսկ վերանորոգումն էլ 1-2 հազար դոլարի պատմություն է, որ այդպես էլ նախարարությունը չի հատկացնում… Իսկ ի՞նչ է կատարվում հերթում, ջերմության ու ցավերի մեջ տառապող ու սպասող հիվանդների հետ, դժվար չի պատկերացնել:

Հարց՝ ինչո՞ւ ինքնապարգեւատրվել սիրող պաշտոնյաներն առաջնահերթ չեն անում իրենց պարտականությունները, որպեսզի չթունավորեն առանց այն էլ թունավորված ու կոտրված մեր կյանքը:

Գոհար ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել