«Մենք ունենք գերիներ: Մենք պարտավոր ենք այդ հարցով զբաղվել: Ես զբաղվում եմ»,-այս մասին այսօր ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Նրա խոսքով, երեկ հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով զբաղվող օգնական Յուրի Վիկտորովիչին: Արա Աբրահամյանն ասաց, որ գերիների հարցն առաջնային խնդիր են համարում, նամակ են գրել ՌԴ նախագահին. «Ստացել ենք պատասխան, որ այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահն անձամբ զբաղվում է գերիների հարցով:
Մենք ի՞նչ կարող ենք անել: Երբ որ Ռուսաստանի Դաշնության նախագահը զբաղվում է, դա շատ ազդեցիկ է: Նրա հնարավորությունները եւ մեր հնարավորությունները ներկայացնելու կարիք չկա: Մեզ մնում է մի բան՝ անհընդհատ հսկենք, անընդհատ, ամեն օր ասենք՝ ինչ եղավ: Ոչ թե սպասենք՝ ինչ-որ մի պատասխան կտա: Ես երեկ խոսել եմ, բայց այսօր կրկին զանգել եմ: Ասում են, բայց երեկ ենք խոսել: Ասում եմ, բայց մի օր անցել է: Մենք պետք է լինենք համառ ու հետեւողական, որպեսզի այս խնդիրը լուծվի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ