Լրահոս
Օրվա լրահոսը

Նման սերունդ ունեցող ազգին ոչ մեկը չի կարող հաղթել․ քաջարանցի փոքրիկ դերասանների իմպրովիզը

Նոյեմբեր 29,2020 20:15

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Արվեստի դպրոցի թատերարվեստի բաժնի ղեկավար Արթուր Գաբրիելյանը կիրակնօրյա հերթական դասն անցկացրեց դպրոցի բակում։ Տեղացած առաջին ձյունը ապագա դերասանների ծրագրերը փոխեցին եւ դաս-իմպրովիզ ստացվեց։

Արթուր Գաբրիելյանի խոսքով, ինքն էլ տարաժամ այս օրերին կտրվեց «մեծահասակների աշխարհից՝ մի պահ մոռանալով ցավ ու դարդ»։
Փոքրիկ դերասանների հայրերը, քեռիները, եղբայրները, հորեղբայրներն այսօր ընդգրկված են մարզի ինքնապաշտպանական ջոկատներում։

Թշնամին մոտեցել է մեր սահմանին, ու Արթուր Գաբրիելյանի խոսքով՝ հանուն այս ժպիտների, հանուն այս խաղաղության եւ ուրախության համար են զենքերը ձեռքերին պայքարել եւ պայքարում սյունեցի կամավորները։

«Իսկ սահմանից, թշնամուց հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ մեր մայրաքաղաքում ապրողները սոցցանցերում իրար են բզկտում՝ մոռանալով, որ վաղը հնարավոր է թշնամու ձեռքը իրենց հասնի։ Գոնե բացասական էներգիա չտարածեն, սովորեն թշնամու քթի տակ ապրող, ուրախ ճիչերով ու ծիծաղով առաջին ձյունը վայելող փոքրիկ քաջարանցիներից»,–ասաց Արթուր Գաբրիելյանը։

Վերջինիս խոսքով, ինչքան էլ որ դժվար էր, բայց այս երեխաները պատերազմի թեժ օրերին իրենց հայրերին ճանապարհում էին առաջնագիծ ու գալիս դասի։ «Գիտեք, այնպես չէր, որ չէին մտածում, զգում էի՝ հոգով ու սրտով ռազմի դաշտում էին, բայց փորձում էին կենտրոնանալ դասի վրա։ Այսպիսի սերունդ է մեծանում՝ հպարտ, խառնվածքով ուժեղ ու լավատես»,–ասաց Արթուր Գաբրիելյանը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30