Անցիր այս կողմով, պատերազմ է…
Ավերակներից վեր է հառնում ամենանուրբ ծաղիկը, որը նորից են ուզում չորացնել, բայց չի ստացվում:
Զինվորը մարտի է ելել…
Լույսը խառնվում է կրակոցների հետ: Այս մեկն էլ պայթեց: Վերջինը չէ:
Մոռացա մի երկու գիրք վերցնել քեզ համար, որ կրակելուց առաջ կարդաս, որովհետև կրակելուց հետո քո անունն էլ կգրվի այնտեղ: Դու հերոս ես։
Այնտեղ, ուր ժամերը վազում են ուրիշ տեղ, ես չեմ ձանձրանում, որովհետև սա սովորական երկիր չէ: Այստեղ հայ զինվորն է կանգնած: Մի քիչ էլ սպասենք ու նա հաղթանակած խաղաղություն կբերի: Հաստատ: Նա չի պարտվում ու խաղաղություն չի մուրում: Պարտադրում է:
Չեմ հեռանում…
Այստեղ ավելի ապահով է: Չեմ կարող էլ ոչինչ ասել:
Պատերազմ է…
Մի օր նորից կժպտան բոլորը… ուրիշ ժպիտով: Ու այդ ժպիտը կլինի միայն զինվորինը, միայն նրանը:
Արցախը չի լռում…
Արցախը հաղթում է …
Արցախը հայ զինվորինն է:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` Դավիթ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ