Լրահոս
Օրվա լրահոսը

«Թողել եմ ամեն ինչ` այդ թվում մի մեծ ապագա, որը միայն ու միայն իմ հարազատ Շուշիում էի պատկերացնում»

Նոյեմբեր 29,2020 18:09

Երեկ` նոյեմբերի 28-ին ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը Երևանում հանդիպել է մի խումբ շուշեցիների հետ։

Aravot.am-ը կապ հաստատեց Շուշիի բնակիչ Նարինե Գրիգորյանի հետ, որը ներկա էր գտնվել հանդիպմանը։ Նրա խոսքով` բնակիչների հարցերը պատկան մարմնի ղեկավարը բավարարում է `շահարկելով 68.000+15.000 դրամի ծրագիրը (ըստ փաստերի` այսպես ասած, բնակչության մեծամասնությանը չի տրվում այդ աջակցությունը, որովհետև նախարարությունը դրել է հստակ կետեր, թե ովքեր կարող են ստանալ աջակցություն)։

«Ես իմ 25 տարվա ստեղծածը թողել եմ այնտեղ։ Թողել եմ ամեն ինչ` այդ թվում մի մեծ ապագա, որը միայն ու միայն իմ հարազատ Շուշիում էի պատկերացնում»,-մեզ հետ զրույցում ասում է Նարինեն։

Նարինեն ասում է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի մարդկանց սուտ տեղը կուտ չտան և վերականգնեն կորցրածը։ Դրա համար միասնական և նպատակային համախմբում է պետք կարևոր գաղափարի շուրջ։

Մի շարք հարցեր ունի կառավարության առաջ բարձրացնելու համար, որոնց պատասխանները, այսպես ասած` այս կամ այլ կերպ, ինչպես միշտ կարող են ձգձգել պատկան մարմինները։ Այս պարագայում, թե ի՞նչ է անելու նա` զրուցակիցս պատասխանեց, որ շատ կտրուկ և անսպասելի քայլերի կարող է դիմել։

Հ.գ. հավելեմ, որ Նարինե Գրիգորյանը Շուշիի Խ. Աբովյանի անվան դպրոցի նախադպրոցական խմբի դաստիարակն է։ Ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժ։

Վ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30