Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով։ Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբեր 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 29-ի երեկոյան ժամերին, 30-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ՝ ձնախառն անձրևի տեսքով, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն