Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։
Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է։
Գեղարքունիքի մարզի Մարտունի և Գավառ քաղաքներում, Արարատի մարզի Վեդի քաղաքում, Տիգրանաշենի ոլորաններում, Տավուշի մարզի Բերդ և Դիլիջան քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն։
Կարդացեք նաև
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն