Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր երկու ֆունկցիաներն էլ ակադեմիական ճշգրտությամբ տապալած Նիկոլ Փաշինյանը դեռ բացատրություններ է մոգոնում»․ Սամվել Ֆարմանյան

Նոյեմբեր 29,2020 15:07

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պատերազմի ժամանակ երկրի ղեկավարը ընդամենը երկու ֆունկցիա ունի.

1. Ճիշտ գնահատել ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակն ու անհրաժեշտ որոշումներ կայացնել:

2. Ապահովել երկրի ու նրա դաշնակիցների հնարավոր բոլոր ռեսուրսների արդյունավետ համատեղումը` զորահավաքային, սպառազինություն, հետախուզական, ֆինանսական, տնտեսական և այլն, ի սպաս դնելու այն Գլխավոր շտաբի ենթակայությանը` հաղթելու պատերազմում:

Իր այս երկու ֆունկցիաներն էլ ակադեմիական ճշգրտությամբ տապալած Նիկոլ Փաշինյանը դեռ բացատրություններ է մոգոնում ու իրենից դուրս անամոթաբար մեղավորներ կարգում` ապավինելով մեր հանրության վատ տեղեկացված շերտերի չիմացությանն ու անգիտությանը: Սա աներևակայելի ցինիզմ է: Սա շարունակվող արյունահոսություն է:

Հ.Գ. Իսկ դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակվող մեկը մյուսից սկանդալային փաստաթղթերը անխուսափելիորեն կազմելու են սպասվող «Դադիվանքի դատավարության» առանցքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30