Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատության հրապարակից դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն երթուղով իրականացվեց մտավորականների երթը՝ ի աջակցություն գերիների և անհայտ կորածների:
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց՝ եթե ամենօրյա ռեժիմով հստակ գործողություններ տեսնեին պետական պատկան մարմինների կողմից, իրենցից շատերը հենց այդ մարմինների դռներն էլ կգնային և կփորձեին նրանց աջակցել, բայց պատերազմից անցել է երկար ժամանակ, ու այդ քայլերը չեն տեսնում:
Նա մտահոգություն հայտնեց՝ զոհվածների, գերի ընկած, անհայտ կորածների ծնողներին «մատի վրա ֆռռացնում են» ու շարունակեց.
Կարդացեք նաև
«Մարդկանց հավաքել հիպնոզացնող տեքստեր ասել, մարդկանց ասել՝ գնացեք, սպասեք, ամեն ինչ լավ է, չի լինելու, ամեն ինչ շատ վատ է: Մենք այս ճանապարհով որ գնում ենք, գոնե փորձում ենք, որ բոլոր միջազգային կառույցները հասկանան, որ այս խնդրի հետ մեր ծնողները միայնակ չեն մնացել ոչ մեկի հետ՝ ոչ թշնամու, ոչ ՀՀ չակերտավոր իշխանության»:
Նա ցավով նշեց՝ չեմ կարող գլուխս բարձր պահել զոհվածների, գերի ընկածների և անհայտ կորած տղաների ծնողների հետ խոսելիս ու բոլորին հորդորեց. «Բոլորը՝ ՀՀ բոլոր քաղաքացիներն, այդ մարդկանց հետ խոսելիս պետք է գլուխները կախեն, որովհետև այդ տղաները, որոնք գնացել են, չեն գբաղվել միայն իրենց ծնողներին պաշտպանելով, այլ բոլորիս պաշտպանելով: Հատկապես պաշտոնյաներին եմ ասում՝ այդ ծնողների հետ խոսելիս գլուխներդ կախ կխոսեք, տոներդ չբարձրացնեք, իմացեք, որ ստորակետը որտեղ եք դնում, պոպուլիստական խոսքերը ծնողներին չփաթաթեք:
Կարող եք ռեալ օգուտ տալ, օր, ժամ ասեք: Այս հիմար պայմանագիրը, որ ստորագրել եք, ամեն ինչի օր ու ժամ գրել եք, գերիների կամ անհայտ կորածների փոխանակման, զոհվածների դիերի վերադարձման օր ու ժամ չեք գրել: Ըստ պայմանագրի՝ շատ տարածքներ հանձնել ենք, որը չգիտեինք էլ: Այդ պրոցեսը գնացել է. մենք ուզում ենք, որ բացի այդ տարածքից, որը մեր սրտից է կտրում, գնում, գոնե մեր էրեխեքին հետ տան: Տարածքը տալիս ենք, մեր էրեխեքին հետ չտա՞ն: Գոնե այն, ինչ մեր գենից, մեր ազգից կտրվել, տարվել է, հետ չբերե՞նք: Ծնողը չիմանա՞ իր էրեխի շիրիմը որտեղ է: Պիտի գնա ՊՆ այդ ճաղավանդակների մոտ ծաղիկ ու պսակ դնի՞»:
Դիմելով ներկայիս իշխանությանը՝ Ռուբեն Մխիթարյանն ասաց. «Այն ֆեյքապետությունը, որը ստեղծվել է մեր երկրում, պետք չէ դրան լուրջ վերաբերվել, որովհետև յուրաքանչյուր մի տխմարի կամ ֆեյքի գրած՝ ուղղված լինի մեզ կամ առավել ևս զոհվածների ծնողներին, ուղղակի հիշեցնեմ՝ երբ այդ մարդիկ հայտնվեցին դեմ դիմաց Աստծո մոտ… մի կարևոր հայտարարություն եմ ուզում անել: Էդ որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավում գտնվող մի անձնավորություն, որը հիմա ԱԺ-ում էլ բարձր դիրք է զբաղեցնում, երեկ ՍՄՍ է գրում մշակույթի գործիչներից մեկին՝ հորդորելով, որ չմասնակցի այս ամենին: Ուզում եմ իրեն ասել, որ իր էդ գրածը տեսել է առնվազն վեց հոգի մարդ: Դրա սքրինշոթը կա պահած, ընկե′ր, էնպես մի արեք, որ այդ սքրինը հրապարակենք, ու բոլորը տեսնեն որ դու, էդ որ գրել ես, ՀՀ-ում իշխանություն կա, ՀՀ-ում կա ֆեյքաիշխանություն, որը զբաղված է ֆեյսբուքում մարդկանց հաղորդագրություն գրելով, որ իրենք չգան ու չմասնակցեն այս ակցիային: Խելոք մնա ապե′ր, այդ սքրինշոթը կհայտնվի մի օր, քանի ձեն չենք հանում, գերկարևոր հարցերով ենք զբաղված, դուք էլ զբաղվեք այդ գերկարևոր հարցերով: Համը հանում ես ապեր, որովհետև այդ սքրինշոթը, որ դնենք, դու էլ էս երկրից կգնաս, երբ Նիկոլը դուրս եկավ գործից»:
Երթի մասնակիցները նամակը հանձնեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, որն էլ հետո փոխանցվելու է դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Մտավորականները, սպորտսմենները և այլ հասարակական գործիչները նամակում հորդորում են ՀՀ-ում ՌԴ դեսպանին ներգրավվել այս հարցում և խնդիրը փոխանցել Ռուսաստանի ղեկավարությանը:
Ռուբեն Մխիթարյանը քաղաքացիներին հորդորեց ուշադիր լինել. ամեն օր ժամը 20:00-ին կտեղեկացվի հաջորդ օրվա անելիքների մասին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ