Պատերազմի սկզբից արցախահայությանն օգնության ձեռք է մեկնել բարեգործ երիտասարդ Հովիկ Հունանյանը: Բավականին զրույցներ պտտվեցին, որ ինչու այդ ամենը չի բարձրաձայնվում և համացանցում չկա: Ինչպես տեղեկացանք՝ Հունանյանը չի ցանկացել և չի ցանկանում բարձրաձայնել այդ ամենի մասին, բայց նրա կողմից օգնություն ստացած մարդիկ բազում երախտիքի խոսքեր են հնչեցնում, երբ հարցնում ենք կատարված գործերի մասին:
Մենք ավելի ուշ կապ հաստատեցինք բարերարի հետ, պարզելու՝ շարունակելո՞ւ է արդյոք իր ծրագրերը և ի՞նչ նոր ծրագրեր են կյանքի կոչվելու այս իրավիճակում:
«Ամեն ինչ անում ենք մարդկանց համար և, կարծում եմ, ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնվի, քանզի մենք բոլոր եղբայր ու քույր ենք միմյանց համար, և պարտավոր ենք օգնել մեկս մյուսին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Հունանյանը:
Նրա խոսքով` ծրագրեր շատ են եղել ու դեռ կան, որոնք միանշանակ պետք է իրագործել` ի բարօրություն մեր երկրի ու քաղաքացիների։
Կարդացեք նաև
Մեր աղբյուրների միջոցով պարզել ենք, որ Հունանյանը մեծ օգնություններ է տրամադրել անապահով ընտանիքներին։
Հ.գ. նշենք նաև, որ Հունանյանը մեծ օգնություն է հասցրել համավարակի առաջին և բարդ շրջանում՝ սննդի և անհրաժեշտ պարագաների տեսքով՝ բուժանձնակազմին, իսկ պատերազմական իրավիճակում՝ կացարաններ և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ է տրամադրել Արցախից ՀՀ-ում ապաստանած մեր հայրենակիցներին:
Վ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ