Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես դիմել եմ միջազգային բոլոր կազմակերպություններին, որպեսզի Ադրբեջանը հայ ռազմագերիներին չքայլեցնի իրենց հաղթանակի շքերթում». Էդմոն Մարուքյան

Նոյեմբեր 29,2020 13:08

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ կառավարության շենքի առջեւ վարչապետի հրաժարականը եւ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հացադուլի նստած քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Իմ պատկերացմամբ, այդ եռակողմ հայտարարության տեքստը կազմելիս Փաշինյանին ոչ մի բան էլ չեն հարցրել: Ինչ տվել են՝ այն էլ ստորագրել է: Սա աղետ է: Հոկտեմբերի 5-ին, երբ ես Արցախում էի, ինձ ասացին. դու գնա Հայաստան ու կռիվը կանգնեցրեք: Ես վերադարձել եմ այդ առաքելությամբ եւ ինչ արել եմ՝ գաղտնի է եղել: Ամբողջ ճանապարհին մտածել եմ, թե ինչու էսպես եղավ: Մտածում եմ, որ սա մեր ազգի պատիժն է, մենք ազգովի պատժվել ենք: Որովհետեւ վերջին հաշվով ինչ որոշվում, ինչ արվում է՝ ազգի անունից է արվում: Մի փոքր մասը դեմ է, բայց ազգովի պատժվեցինք մեծամասնության պատճառով:

Հիմա ասում եմ. մենք խորհրդարանի մակարդակով տարբեր նախաձեռնություններով ենք հանդես գալիս: Ես դիմել եմ ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտե, որը միակ մարմինն է, որ կարող է գնալ Բաքու: Պահանջել եմ չպլանավորված այց իրականացնել Ադրբեջան: Դիմել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Կարմիր Խաչի ղեկավարին, նաեւ ԵԽ ղեկավարին՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանը ցանկանում է մեր ռազմագերիներին շքերթով քայլեցնել, ինչը Ժնեւյան կոնվենցիաների խախտում է, նամակներ են արդեն գնացել Ադրբեջան ու Բաքուն իրազեկված է, որ դա չի կարող անել: Բայց մեզանից տարած տանկերը, զինտեխնիկան ցուցադրելու են: Մարդուժ, կարծում եմ, չեն կարող տանել, քանի որ շատ լուրջ ենք զբաղվել: Եվ երրորդը, երեկ դիմել եմ ՌԴ նախագահին, որովհետեւ կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահը որպես այս թուղթը ստորագրող միջնորդ, պետք է տեր կանգնի: Եթե ինքը տեր է կանգնում, որ մենք ամսի 1-ին դուրս գանք Լաչինից, ապա պետք է նաեւ տեր կանգնի, որ մեր գերիներին մեզ տան»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30