Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց մտավորականների երթը ի աջակցություն գերիների և անհայտ կորածների:

Armenian intellectuals hold a protest march heading to the Russian Embassy in Armenia protesting against international indifference and demanding Armenian captives and bodies of killed soldiers
Երթի նպատակն է աջակցել զինվորների և զինծառայողների հարազատներին և նրանց ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:

Armenian intellectuals hold a protest march heading to the Russian Embassy in Armenia protesting against international indifference and demanding Armenian captives and bodies of killed soldiers
Երթը ընթացավ դեպի ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն: Երթի մասնակիցները նամակ կհանձնեն, որը պետք է փոխանցվի ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Armenian intellectuals hold a protest march heading to the Russian Embassy in Armenia protesting against international indifference and demanding Armenian captives and bodies of killed soldiers
Մտավորականները, սպորտսմենները և այլ հասարակական գործիչները նամակում հորդորում են ՀՀ-ում ՌԴ դեսպանին ներգրավվել այս հարցում և խնդիրը փոխանցել Ռուսաստանի ղեկավարությանը: Նամակում նաև շեշտվում է, որ նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում գերիների, քաղաքացիական անձանց, դիերի փոխանակման պահանջ է դրված՝ 7-րդ կետում, որտեղ, ցավոք, չկան ժամկետներ:
Կարդացեք նաև

Armenian intellectuals hold a protest march heading to the Russian Embassy in Armenia protesting against international indifference and demanding Armenian captives and bodies of killed soldiers
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը հայտարարեց. «Երեկ չգիտեմ՝ ինչ պատճառով փորձեցին այս ամենը քաղաքականացնել: Ուզում եմ վստահեցնել՝ ոչ մի նման հարց մեզ մոտ չկա: Օրակարգում ունենք մեկ հարց՝ կարողանանք օգնել մեր տղաներին, նրանց, որոնք այսօր գերության մեջ են, որոնք դեռ կան թշնամու տարածքում և փորձ կատարենք ամեն կերպ վերադարձնել նրանց իրենց հարազատներին: Որևէ քաղաքական պահանջ չկա»:
Ըստ Հրանտ Թոխատյանի՝ շահարկումների փոխարեն ավելի ճիշտ կլիներ՝ գային միանային իրենց: Հրանտ Թոխատյանը վստահեցրեց՝ տարբեր երկրներում հեղինակավոր մարդիկ զբաղվում են այս հարցով, բայց նաև ՀՀ-ում պետք է ընթացք տրվի, ուստի ամեն օր տարբեր դեսպանատներ ու միջազգային կառույցներ են այցելելու, նամակներ փոխանցելու այս խնդրով: Սկսել են ՌԴ դեսպանատանից, քանի որ ՌԴ-ն այն երկիրն է, որն իր միջամտությունը բերեց այս ամենին, կարողացավ ինչ-որ մի կերպ մասնակցել և շարունակում է մասնակցել այն հարցին, որով իրենք այսօր զբաղված են:

Armenian intellectuals hold a protest march heading to the Russian Embassy in Armenia protesting against international indifference and demanding Armenian captives and bodies of killed soldiers
Երթի մասնակիցներին նաև զգուշացվեց՝ երթի ընթացքում ցուցադրել միայն զոհված տղաների նկարները. գերիների և անհայտ կորածների նկարներ չցուցադրել, քանի որ դրանք թշնամին օգտագործում է նրանց դեմ:

Armenian intellectuals hold a protest march heading to the Russian Embassy in Armenia protesting against international indifference and demanding Armenian captives and bodies of killed soldiers
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ