Լրահոս
Օրվա լրահոսը

Չէի՞ր ցանկանում հանձնել՝ տղամարդավարի կանգնեիր քո խոստացած հրապարակում, այսօրվա գրածդ ստատուսը պատմեիր մարդկանց․ Արտակ Զաքարյան

Նոյեմբեր 29,2020 12:50

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նիկո՛լ, դու հասկանո՞ւմ ես, որքան ես ոտնատակ տվել այս երկիրը։ Էլ ո՞նց չասեմ, որ հատուկ ես արել ու անում։ Էլ ո՞նց չասեմ, որ պետության շահերի դեմ գործողություններդ դավաճանությունից չի տարբերվում։

Պատկերացնո՞ւմ ես, այսօր երկրիդ մտավորականությունը երթով գնում է Ռուսաստանի դեսպանություն՝ մեր հերոսական բանակի անհայտ կորածների և ռազմագերիների հարցերով դիմելու համար։ Ասա՜ ինձ, եթե դժվար չի, դու էլ ո՞ւմ ես պետք, էլ ինչո՞ւմն է քո գոյության իմաստը։

Բացի այդ, Արցախը դավադրաբար հանձնելուց հետո, դեռ շարունակում ես քեզ արդարացնող ստատուսնե՞ր գրել։ Դու նորից մարդկանց ասում ես, որ այլ տարբերակ չունեի՞ր, միևնույն է, պետք է հանձնեիր։ Դու հասկանո՞ւմ ես, որ քո գրած հերթական ստատուսով զրոյացրել ես հայ ժողովրդի նորագույն պատմությունն ու իմաստազրկել ապագան։

Չէի՞ր ցանկանում հանձնել՝ տղամարդավարի կանգնեիր քո խոստացած հրապարակում, այսօրվա գրածդ ստատուսը պատմեիր մարդկանց և ասեիր՝ կամ հրաժարական ես տալիս, կամ էլ ժողովուրդը թող որոշի ինչ անել։

Վերջապես, ինչո՞ւ է քեզ թվում, որ կարելի է այդպես հեշտությամբ, մարդկանց հիմարի տեղ դնելով, մարսել Արցախի հանձնման այս քաղաքական, դավադիր օպերացիան։ Մի՛ շտապիր, այս պատերազմը դեռ շատ չպարզաբանված հարցեր ունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30