Նոյեմբերի 28-ին ռուս խաղաղապահներն ուղեկցել են հերթական ավտոբուսային շարասյունը, որը Հայաստանի Հանրապետությունից Արցախ էր ուղեւորվում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից:
Ավտոբուսները Երեւանից Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ են հասցրել 2431 փախստականի` ՌԴ խաղաղապահների եւ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ուղեկցությամբ: Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը տեղափոխումը շփման գծի կողքով անցնելիս վերահսկել են ռուս խաղաղապահները:
ՌԴ պաշտպանության նախարարության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ իրենց մշտական բնակության վայրեր են վերադարձել 23514 մարդ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ