Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամ Գասպարյանի անունով 2 Մարտական խաչ շքանշան են դուրս գրել ու ծախել. Սերոբ Գասպարյան

Նոյեմբեր 28,2020 23:55

«Ինչ հարցնում են, վարչապետն ասում է` հները թալանեցին։ Էդ հները ինձ էլ են թալանել»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց «Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը:

Նա ուշագրավ տեղեկություն հայտնեց, թե ինչպես են առաջնագծում իրենց կյանքը զոհաբերող, կռվող տղերքի հաշվին ոմանք մեդալներ ստացել. «Հիմա դիմում եմ Վաղարշակ Հարությունյանին, թող բացի արխիվը` նայի, 93 թվականին, երբ Վազգեն Սարգսյանը ճանաչեց ամենամարտունակ ջոկատը «Սեւ հովազ» ջոկատին ու շնորհել էր Մարտական Երկրորդ աստիճանի խաչը, այդ մեդալը չհասավ մեզ։ 97 թվականին Շամշադինում բազմաթիվ գերիների Ադրբեջանից հետ բերեցինք, որն այսօր դուք չեք կարողանում անել, Ռուստամ Գասպարյանին շնորհել էին Մարտական Առաջին աստիճանի խաչ շքանշան, էլի չհասավ մեզ։ Մենք 3-4 տարի առաջ արխիվը քանդել, տեսել ենք, հիմա կա դա արխիվում, Վաղարշակը կարող է նայի, որ Ռուստամի անունով երկու Մարտական խաչ դուրս գրած ու ծախած է։ Դա էլ նախկինները»։

Մենք զարմացանք՝ ո՞նց են ծախում շքանշանն ուրիշի անունով, Սերոբ Գասպարյանը պատասխանեց. «Այսօր ո՞նց են տալիս, այսօր էլ կան, որ մարդը դիրքը թողած, բայց եկել է ամենաբարձր շքանշանն է ստանում։ Հենց այսօր։ Մենք տեսել ենք, թե ոնց է մարդը զորքը թողնում փախնում ու արժանացել է ամենաբարձր շքանշանի»։

Այսինքն, հանրությանը լեգենդներ են ներկայացնում, իրական հերոսները լրիվ ուրիշ տեղերում են։ Սերոբ Գասպարյանն ասում է, որ այս պատերազմում համոզվել է՝ պիտի դավաճանող լինես, որ ստանաս քո մեդալը։
Գասպարյանը խոստացավ՝ անուններ էլ կտա, կգա ժամանակը՝ կասի։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30