Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը 18:00-ին ընդունելու է ժամկետային զինծառայողների 15 ծնողների:
«Մենք բոլորով գնում ենք նախարարություն՝ անկախ նրանից, թե քանի հոգու են ընդունելու, որպեսզի դիմում եւ հանդիպել պատրաստվողների ցուցակ կազմենք: Արդյունքներից կախված՝ կորոշենք հետագա անելիքը»,-կառավարության դիմաց բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց ժամկետային զինծառայողի ծնող Լուսինե Հարոյանը:
Հիշեցնենք, որ ծնողներն այսօր պահանջագիր հանձնեցին գործադիրին, ապա հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանի հետ, որը խոստացել էր ՊՆ-ում հանդիպում ապահովել:
Ծնողները պահանջում են Արցախում այժմ ծառայող զինվորներին ժամ առաջ տեղափոխել ՀՀ՝ ծառայությունը հայաստանյան զորամասերում ավելի նպաստավոր պայմաններում իրականացնելու համար:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ