Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ այսուհետ պոպուլիստ «փրկիչներ» պետք չեն, մեզ իրական ու իրատեսական գործ անողներ, պետության համար հարց լուծողներ են պետք. Արտակ Զաքարյան

Նոյեմբեր 28,2020 17:08

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այլևս պետք է համարել, որ ՀՀ իշխանությունները գոյություն չունեն։ Նրանց անելիքը մնացել է միայն հրաժարական տալը և, երևի թե ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի հարցերին պատասխանելը։ Անհրաժեշտ է մտածել հետագա անելիքների մասին։ Մեզ այսուհետ պոպուլիստ «փրկիչներ» պետք չեն, մեզ իրական ու իրատեսական գործ անողներ, պետության համար հարց լուծողներ են պետք։

Փաստացի ի՞նչ ունենք այսօր.

1. Մասնատված, բզկտված Արցախի Հանրապետություն,

2. Ռուսական խաղաղարար առաքելություն,

3. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բոլորովին նոր՝ անորոշ իրավիճակ,

4. Հայրենազրկված և բռնի տեղահանված Արցախի հայրենակիցներ,

5. Գերևարված և անհետ կորած զինանձնակազմ,

6. Հայաստանի արևելյան և հարավային սահմաններում վխտացող ազերիա-թուրքական բանակային ստորաբաժանումներ,

7.  ՀՀ և Արցախի սահմանամերձ բնակավայրերի և հարակից տարածքների տարերային զավթումներ,

8. Շրջակա տարածաշրջանում (Իրան, Թուրքիա, Ռուսաստան) հրահրվող պատերազմի վտանգ,

9. Բարոյալքված ՀՀ պետական ու իշխանական համակարգ,

10. Քայքայված ու անհեռանկար տնտեսություն,

11. Պատերազմում մաշված, վնասված սպառազինություն և տեղահան եղած ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ,

12. Պետության սոցիալական պատասխանատվության ծավալների զգալի ավելացում,

13. Սյունիքի հարավում՝ թուրքերին ճանապարհ տալու վտանգավոր պարտավորություն,

14. Արցախը Հայաստանին կապող՝ հայաթափված ու ազերիներով շրջափակվող խաղաղարար նեղլիկ միջանցք,

15. Արցախում բնականոն կյանքին վերադառնալու հումանիտար, սոցիալական ու տնտեսական մեծ հիմնախնդիրներ,

16. Հայաստանում հասարակական համախմբման ու համերաշխության խիստ անհրաժեշտություն,

17. Ռուսաստանի հետ երկարաժամկետ ու դետալացված քննարկումների ու երաշխիքների անհրաժեշտություն,

18. Բարոյալքված և հիասթափված հայկական սփյուռք,

19. Պետական եկամուտների անկման մեծ ռիսկեր,

20. Առաջին անհրաժեշտության ապրանքների և սնունդի թանկացումներ,

21. Գյուղատնտեսական պոտենցիալի զգալի կորուստ (հատկապես հացահատիկի արտադրության մասով),

22. Միջազգային ասպարեզում՝ թուլացած դիրքեր,

23. Հանրային առողջապահության ոլորտում՝ պրոբլեմների էական աճ,

24. ՀՀ բանկային համակարգի «պայթունավտանգ», մեծացող ռիսկեր,

25. Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար՝ Նիկոլի կառավարության զրո պատկերացում։

Ահա, իմ կարծիքով, այն ամենը, ինչի մասին պետք է մտածել գիշեր-ցերեկ։ Նիկոլից ազատվելուց հետո բարդ ու դժվարին աշխատանք է սպասվում հաջորդող կառավարությանն ու իշխանություններին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30