Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զինվորների ծնողները Փաշինյանին 1 օր ժամանակ տվեցին՝ տեսաուղերձով պատասխանելու իրենց պահանջին

Նոյեմբեր 28,2020 16:36

Արցախում ժամկետային ծառայություն անցնող զինվորների ծնողներն այսօր կառավարության դիմաց գրեցին ու հրապարակեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իրենց պահանջագրի կետերը:

Հիշեցնենք, որ ըստ ծնողների՝ վարչապետը մինչեւ ամսի երեսունը ժամանակ է խնդրել, իսկ իրենք պահանջում են Արցախում այժմ ծառայող զինվորներին ժամ առաջ տեղափոխել ՀՀ՝ ծառայությունը հայաստանյան զորամասերում ավելի նպաստավոր պայմաններում իրականացնելու համար:

Ծնողները վարչապետից պահանջում են Հանրային հեռուստաընկերության եթերով տեսաուղերձով հստակ նշել.

-Ներկայում Արցախում գտնվող ՀՀ քաղաքացի ժամկետային զինծառայողների՝ ՀՀ վերադարձի վերաբերյալ ուղիները որո՞նք են:

-Արդյոք պատրաստվո՞ւմ եք տասը որում այդ զինծառայողներին փոխարինել պայմանագրային զինծառայողներով կամ այլ հիմունքով ծառայողներով:

-Ի՞նչ ժամկետներ եք պատրաստվում ապահովել՝ Արցախում գտնվող ժամկետային զինծառայողների տարրական սանիտարական եւ հիգիենայի նորմերն ապահովելու ուղղությամբ:

Ծնողները պահանջում են, որ երկու օրում (վաղը երկրորդ օրն է) այս հարցերի պատասխանները վարչապետի կողմից հրապարակվեն, այլապես ստիպված կլինեն այլ՝ կտրուկ քայլեր ձեռնարկել, որոնք չեն բխում ՀՀ-ում այս պահին ստեղծված իրավիճակից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30