«Հայաստանում չկա իշխանություն, եւ մենք պայմանավորվել ենք այսօր չխոսել Նիկոլ Փաշինյանի մասին։ Ոչ մի քաղաքական գործիչ այսօր այս հարթակ չի բարձրանա։ Պատճառն այն չէ, որ մենք նրանց արհամարհում ենք։ Մենք հասկանում ենք, որ այս ձևաչափով քարոզչական մեքենան և ֆեյքերի բանակը ինձ, Թոխատյանին, Գրիգորյանին մեղադրելու է աթոռակռիվ անելու մեջ»,- այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում հայտարարեց «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր եւ սցենարիստ Մհեր Մկրտչյանը։
Հիշեցնենք, այսօր մտավորականները Շառլ Ազնավուրի հրապարակում ապաքաղաքական հավաք են կազմակերպել` երեք պահանջով` ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներին, թույլ չտալ հայ գերիների պատվազրկումը Բաքվի շքերթում, շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին:
Կարդացեք նաև
«Այսօր այստեղ հավաքվել ենք, որ լսելի դարձնենք այն ծնողների ձայնը, որոնց երեխաները պատերազմի ընթացքում կորել են։ Եվ որ ամենադաժանն է՝ լսելի դարձնել այն ծնողների ձայները, որոնց երեխաները զոհվել են և մինչև օրս չեն ունեցել հնարավորություն վերցնել զոհված երեխաների դիերը։ Մեր կողքին կանգնելով դուք ավելի լսելի եք դարձնում մեր ձայնը», – ասաց Մհեր Մկրտչյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ