Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆեյքերի բանակը երեկ «քսի է տրվել» մեր՝ զինվորների ծնողներիս վրա». Լուսինե Հարոյան

Նոյեմբեր 28,2020 16:05

Կառավարության դիմաց Արցախում ժամկետային զինծառայողներ ունեցող ծնողներն այսօր հերթական բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասացին, որ նորից են հանդիպում պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ նախորդ հանդպման արդյունքը գոհացուցիչ չէ:

Հիշեցնենք, որ ըստ ծնողների՝ վարչապետը մինչեւ ամսի երեսունը ժամանակ է խնդրել, իսկ իրենք պահանջում են Արցախում այժմ ծառայող զինվորներին ժամ առաջ տեղափոխել ՀՀ՝ ծառայությունը հայաստանյան զորամասերում ավելի նպաստավոր պայմաններում իրականացնելու համար:

«Եթե մեզ պատասխանեն, որ վարչապետն այստեղ չէ, ամսի երեսունին կգնանք նրա կեցավայր»,-հայտարարեց ժամկետային զինծառայողի ծնող Լուսինե Հարոյանը: Նա շեշտեց՝ չեն պահանջում որդիների ծառայությունը դադարեցնել, այլ պահանջում են տեղափոխել ՀՀ, քանի որ վատ պայմաններում են ծառայում, զորանոցները ոչնչացած են, զինվորների առողջությունը՝ քայքայված:

«Մենք հիմա ապրում ենք ֆեյքապետությունում: «Ֆեյքերի» բանակը սոցցանցերում գարշահոտություն է տարածում, եւ այդ բանակը երեկ քսի է տրվել մեր՝ զինվորների ծնողներիս վրա: Այն զինվորների, որոնք տառապել են պատերազմում: Մեր հասցեին ինչ ասես գրում են: Ամոթ է, ժողովուրդ, մենք զինվորների ծնողներ ենք: Այդ զինվորների շնորհիվ է, որ տանը հանգիստ նստած եք ու «ֆեյսբուքում» վիրավորանք եք գրում մեր հասցեին: Իրենք կանգնել են ու չեն փախել: Տղայիս հարցնում եմ, թե ոնց է կանգնել այդ արհավիրքի դիմաց: Ասում է՝ այլ տարբերակ չունեինք, մեր թիկունքում դուք էիք…»,-հայտարարեց Լուսինե Հարոյանը:

Ծնողները նաեւ նշեցին, որ եթե իրենց տղաներին չվերադարձնեն ՀՀ, գնալու են Արցախ եւ Արցախի նախագահից են նույնը պահանջելու:

«Զանգում են մի րոպեով խոսեն, այնպիսի վիճակ է, որ հաջորդ պահին չգիտենք, թե մեր երեխաների հետ ինչ կլինի, շրջափակման մեջ կհայտնվեն, թե ոչ»,-մտահոգություն հայտնեց ժամկետային զինծառայողի մայր Ալիսա Հարությունյանը: Ծնողները ԶԼՄ-ներին եւ հանրությանը նաեւ կոչ արեցին իրենց հավաքները չքաղաքականացնել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30