Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ծնողներին խաբել են՝ ասելով, որ եթե ԶԼՄ-ները մասնակցեն հանդիպմանը, ձեր երեխաների համար վատ կլինի մյուս կողմում». «5-րդ ալիք»-ի տնօրեն

Նոյեմբեր 28,2020 15:14

«Այս իշխանությունն ու այս ԱԺ-ի հիմնական մասը պատրաստ չէ որեւէ քննարկման կամ հարցազրույցի: Իրենց այդ ամենը տրվել է օդից եւ իրենք հիմա դա վայելում են»,-կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ռազմական դրության ժամանակահատվածում իշխանական պատգամավորները հրաժարվել են իրենց եթերում հարցազրույցներ տալ:

Ինչ վերաբերում է վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը «5-րդ ալիք»-ի լրագրող Կարինե Մանգասարյանին ասել է՝ «պատերազմն ավարտվի՝ ձեր հալը կտեսնեք», Հարություն Հարությունյանը տեղեկացրեց. «Երկու գործ կա: Դիմեցինք դատախազություն, որը մակագրել է ՀՔԾ-ին: Մյուս գործը վարչական դատարանում է, որտեղ պահանջում ենք 840 000 դրամի փոխհատուցում, որը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Ինչու այդքան, որովհետեւ հաշվի ենք առել պատգամավորի մեկ ամսվա աշխատավարձն ու պարգեւավճարը: Սպասում ենք դատական գործընթացին»:

Հիշեցնենք, որ հացադուլին զուգահեռ՝ կառավարության դիմաց բողոքի ցույց են անում ժամկետային զինծառայողների ծնողները:

Հարություն Հարությունյանն այս առիթով հայտարարեց, որ վարչապետի եւ ծնողների հետ հանդիպումները ԶԼՄ-ների համար փակ են եղել. «Ծնողներին ստորաբար խաբել են՝ ասելով, որ եթե ԶԼՄ-ները մասնակցեն, ձեր երեխաների համար վատ կլինի մյուս կողմում: Սա մանիպուլատիվ, միտումնավոր ասված խոսք է, որպեսզի ծնողներին տրամադրեն ԶԼՄ-ների դեմ: Աբսուրդ է, երբ ինքը հանդիպում է զոհված կամ անհետ կորած զինվորների ծնողների հետ, եւ չկա լրատվամիջոց: Խաբում են այնպես, ինչպես խաբել են երկու եւ ավել տարի: Նրանք առանց խաբելու չեն կարող իշխել: Մեզ սուտ են պարտադրել պատերազմի օրերին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30