«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անհայտ կորած զինվորների ծնողները կարճ ժամանակով փակել էին Ստեփանակերտի գլխավոր՝ Ազատամարտիկների պողոտան։ Քիչ առաջ ծնողները մտան նախագահական՝ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու։
Հայրերն ասում են, որ ադրբեջանցիները թույլ չեն տալիս մուտք գործել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ անհայտ կորածներին փնտրելու։
Ասում են, թե անտառներում թաքնված տղաներ կան, բայց երբ ադրբեջանցիներին հայտնում են, թե որ հատվածներում են ցանկանում փնտրել, նախ նրանք են մտնում, սպանում են մեր տղաներին։
Կարդացեք նաև