Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետք չէ սպասել, որ Փաշինյանը կմոտենա կամ կհիշի, որ ինքն էլ է լրագրող եղել, ինքն էլ է ինչ-որ բանի դեմ պայքարել». Սաթիկ Սեյրանյան

Նոյեմբեր 28,2020 14:43

«Մեր համար սպասելի էր, որ մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը չի մոտենալու: Ինչպես Գեղամ Մանուկյանն է ասել՝ անգամ չի էլ սպասում դրան: Իմ կարծիքով՝ հիմա ինչ-որ իմաստով անիշխանություն է: Պետք չէ սպասել, որ նա կմոտենա կամ կհիշի, որ ինքն էլ է երբեւէ լրագրող եղել, ինքն էլ է ինչ-որ բանի դեմ պայքարել եւ ընդվզել, իսկ գործընկերներն իր կողքին են կանգնել՝ անկախ նրանից, թե որքանով են կիսել նրա գաղափարները»,-կառավարության դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի ժուռնալիստների միության» նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Հիշեցնենք, որ մի շարք ԶԼՄ-ների խմբագիրներ այսօր այցելել են վարչապետի հրաժարականի պահանջով գործադիրի դիմաց ցույց անող քաղաքացիներին, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանին, լրագրող Գեղամ Մանուկյանին: Կիմ Բալայանին հորդորել են դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով առողջական վիճակը, սակայն Բալայանն անդրդվելի է:

Սաթիկ Սեյրանյանի բնորոշմամբ՝ հացադուլ անողներն այս ծայրահեղ ճանապարհով են որոշել կանգնեցնել գործընթացը. «Օր օրի արդեն Հայաստանից ենք մեծ կտորներ կորցնում: Գուցե հանրությունը կարողանա արթնանալ»:

Հարցին՝ «դուք միանո՞ւմ եք Գեղամ Մանուկյանի պահանջին», Սաթիկ Սեյրանյանը պատասխանեց, որ վաղուց են միացել. «Մեր գործունեությամբ բարձրաձայնում ենք: Այստեղ նստած չենք, բայց բոլորիդ աշխատանքը կարեւոր է, որովհետեւ պատերազմի օրերին, չնայած խիստ սահմանափակումներին եւ տուգանքներին, տեղեկացնում էիք հանրությանը եւ ճեղքում պաշտոնական տեղեկատվության կեղծիքի պատը: Այո, Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա»:

«Armnews FM»-ի տնօրեն Լիկա Թումանյանն էլ շեշտեց՝ բոլորը պետք է պահանջեն, որ քրեական գործեր հարուցվեն, իսկ իրավիճակի համար պատասխանատուները բացատրություններ տան. «Հակառակ դեպքում առողջացման շանսեր չենք ունենա»:

Հիշեցնենք, որ հացադուլին զուգահեռ՝ կառավարության դիմաց բողոքի ցույց են անում ժամկետային զինծառայողների ծնողները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30