«Ես իրենցից (ՀՀ կառավարությունից-Ն. Գ.) սպասելիք չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության շենքի առջեւ արդեն չորրորդ օրը հացադուլ հայտարարած Անահիտ Կիրակոսյանը՝ զոհված զինծառայող Անդրանիկ Կիրակոսյանի մայրը:
«Իմ ակնկալիքը ՌԴ-ից է: Կառավարությունն անհետ կորածների եւ գերեվարվածների ծնողներին ետ ուղարկեց` մինչեւ ամսի 30-ը ժամկետ խնդրելով: Չգիտեմ՝ որքանով է հավաստի, բայց ես ավելի շատ հույսս դնում եմ ՌԴ-ի վրա եւ հույս ունեմ, որ նրանք անպայման որոնողական աշխատանքներ կկատարեն, որքան հնարավոր է, այդ երեխաներին իրենց տուն կբերեն»,- ասաց նա` պատասխանելով իր պահանջներին իշխանության արձագանքի մասին հարցին:
Հիշեցնենք, իշխանության հրաժարականի պահանջով կառավարության շենքի առջեւ անժամկետ հացադուլ է հայտարարել վեց մարդ:
Անահիտ Կիրակոսյանն իրեն արդեն այդքան էլ լավ չի զգում, գլխապտույտներ ունի, բայց հացադուլը կշարունակի, քանի առողջությունը ներում է:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ