Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ-ի դիմաց անցկացվող հանրահավաքի ժամանակ ծխանռնակ գործածած անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Նոյեմբեր 28,2020 13:35

2020թ. նոյեմբերի 11-ին քրեական գործ էր հարուցվել նույն օրը երեկոյան ՀՀ Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում ցուցարաների ուղղությամբ ծխանռնակ նետելու փաստի առթիվ: Նշած արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա նույն օրը ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 1965 թ. ծնված Ա. Օ.-ն:

Պատշաճ և հետևողական դատախազական հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի կողմից իրականացված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Օ.-ն, նոյեմբերի 11-ին, ժամը 20:00-ի սահմաններում, օգտագործելով ալկոհոլ և հեռուստացույցով տեսնելով, որ ՀՀ Ազգային ժողովի դիմաց տեղի է ունենում հանրահավաք, զայրանալով այդ փաստից, դուրս է եկել բնակարանից, իր ընտանիքին պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է ծխանռնակ և պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել Երևան քաղաքի Բաղրամյան 19 հասցե, ՀՀ ԱԺ-ի դիմաց, որտեղ անցկացվում էր հանրահավաքը:

Դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով այնտեղ հավաքված անձանց նկատմամբ՝ նաև հետը նախօրոք բերված, հատուկ միջոց հանդիսացող ծխանռնակը գործարկելով նետել է հավաքված անձանց ուղղությամբ: Արդյունքում տեղի է ունեցել ծխարձակում, և այդ դիտավորյալ գործողություններով իրարանցում և խառնաշփոթ է առաջացել բազմամարդ հավաքի վայրում:

Կատարած հանցավոր արարքի համար Ա. Օ.-ին վերջնարդյունքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

2020թ. նոյեմբերի 26-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ստացվել է քրեական գործով մեղադրական եզրակացությունը, որը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործը ըստ էության քննելու նպատակով ուղարկվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30