«Երեւան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 28-ի առավոտյան դադարեցրել է հացադուլը։
Տեղեկությունը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հաստատեց քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ նշելով, որ կալանավորված անձի հետ տարվել են բացատրական աշխատանքներ։
Վերմիշյանի առողջական վիճակը բավարար է։
Նշենք, որ Վահագն Վերմիշյանը հացադուլ էր հայտարարել նոյեմբերի 25-ին՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Կարդացեք նաև
Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է այս տարվա փետրվարին, այնուհետև կալանավորվել։ Ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ