Լրահոս
Օրվա լրահոսը

Զենքի միջազգային բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյան․ «Նման սիրողական բնույթի մեկնաբանություններ կարող են անել զենքի գնման ընթացակարգերից կատարելապես անտեղյակ մարդիկ»․ InfoPort.am

Նոյեմբեր 28,2020 13:05

Զենքի միջազգային բիզնեսով զբաղվող հայազգի գործարար Դավիթ Գալստյանը կամ ինչպես մեդիայում են նրան հաճախ անվանում «Պատրոն Դավիթը» մերօրյա ամենաքննարկված, բայց նաև ամենախորհրդավոր գործարարներից մեկն է: Նրան այլ գործարարների նման դժվար է տեսնել հանրային, մարդաշատ վայրերում, տարաբնույթ ընդունելությունների մասնակցելիս:

Գալստյանի կյանքի և գործունեության մասին թերևս հստակ ոչինչ հայտնի չէ, գիտենք այնքան, որքան ներկայացվում է «երրորդ ձեռքից», գործարարը փակ է մեդիայի համար, մինչ այսօր նրանից ուղիղ խոսքով ոչինչ լսել չի հաջողվել` պատճառը, թերևս, բիզնեսի այն սպեցիֆիկ, բայց միևնույն ժամանակ չափազանց ուշագրավ ոլորտն է, որով նա զբաղվում է:

Գործարարը, սակայն, բացառություն արեց InfoPort.am-ի համար:

-Ձեր անձի շուրջ պարբերաբար տարբեր ասեկոսեներ և մեղադրանքներ են պտտվում, թերևս դրանցից հիմնականը կայանում է նրանում, որ Դուք Հայաստանին վաճառում եք հին և անպիտան զինատեսակներ, բավականին թանկ գներով, և այդ գործարքները իբրև թե իրականացվում էին Ձեր ընկեր` ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի անմիջական հովանավորությամբ: Ըստ այդ լուրերի, գործարքները կրում էին «կոռուպցիոն» բնույթ: Ձեր մեկնաբանությունը…

-Նախ նշեմ, որ նման սիրողական բնույթի մեկնաբանություններ կարող են անել զենքի գնման ընթացակարգերից կատարելապես անտեղյակ մարդիկ, քանզի զենքի գնման պատվերը իջեցնում է Գլխավոր շտաբը` սկսած զինատեսակից, վերջացրած քանակով: Պաշտպանության նախարարը այդ ընթացակարգերի հետ կապ չունի: ԳՇ-ի կողմից պատվերն իջեցնելուց հետո հայտ է ներկայացվում, հետո գնային առաջարկ է արվում մեր կամ կազմակերպությունների կողմից: Ապա այդ գնային առաջարկը համեմատվում է նախկինում եղած առաջարկների հետ, ներկա պահին եղած առաջարկների հետ, ապա կնքվում է պայմանագիր:

Մատակարարվող ապրանքը պատվիրատու երկիր տեղափոխելուց հետո անցնում է 3 տարբեր ընթացակարգեր` որակական, քանակական և փորձարկման: Ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով, որը կազմված է 7-10 հոգուց` ՊՆ-ի, ԳՇ-ի և մատակարար կազմակերպության ներկայացուցիչներից: Հանձնաժողովի դրական գնահատականը ստանալուց հետո միայն կնքվում է համապատասխան ակտ և կատարվում է ապրանքի ընդունում:

Այս ինֆորմացիան իմանալուց հետո դժվար թե որևէ խելամիտ մարդ հետայսու հավատա նման ասեկոսեներին, քանզի ինչպես ես ներկայացրեցի պաշտպանության նախարարի գործառույթը զենքի գնման գործընթացում մինիմալ է: Իսկ այսքան բարդ ընթացակարգեր անցնելու դեպքում, որի մեջ ներառված են ամենատարբեր օղակների ներկայացուցիչներ պատվիրատու և մատակարար երկրներից, անորակ կամ անպիտան զենքի մատակարարման հնարավորությունները գրեթե հավասարվում են զրոյի:

Բացի այդ մեր գործունեությունը Հայաստանում միշտ և բոլոր ժամանակներում մանրազնին ստուգվել և ստուգվում է պատկան մարմինների կողմից` այդ թվում նաև ԱԱԾ-ի կողմից:

-Դուք նախանշեցիք հաջորդ հարցս կապված ԱԱԾ-ի հետ: Լուրեր են շրջանառվում, որ Դուք ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին թանկարժեք զրահապատ ամենագնաց եք նվիրել, իբրև թե նրա դիմաց, որ նա «աչք փակի» Ձեր կողմից թույլ տված ինչ-ինչ խախտումների վրա…

-Էսպես պատասխանեմ. որքանով որ ես ճանաչում եմ Արթուր Վանեցյանին` համոզված եմ, որ նա խիզախ մարդ է: Նա գիտի, որ մեր դատավորն էլ, պահապանն էլ Աստվածն է` զրահապատ մեքենայով չես կարող պաշտպանվել: Ես թույլ չէի տա ինձ նրան նվեր անել, նա էլ իրեն թույլ չեր տա այդ նվերը ընդունել:

-Ուզում եք ասել, որ ըստ շրջանառվող լուրերի, Դավիթ Տոնոյանին էլ Շտեֆանպլացում բնակարան չեք նվիրե՞լ։

-Ոչ թե ուզում եմ ասել, այլ հենց ասում եմ, որ չեմ նվիրել: Այդ տրամաբանությամբ որ շարժվենք, ես 2000-ասկաններից սկսած բոլոր նախարարներին, նախագահներին, ԱԱԾ պետերին և ընդհանրապես բոլոր պաշտոնյաներին պետք է բնակարաններ ու մեքենաներ նվիրած լինեի:

-Լավ նորից վերադառնանք Ձեր կողմից մատակարարվող զենքերին: Դուք տեղյա՞կ եք՝ դրանք գործնականում կիրառվել են տավուշյան մարտերում ու վերջին արցախյան պատերազմում։ Եթե այո, ապա ինչպե՞ս են դրանք իրենց դրսևորել։

-Տեղյակ եմ, օգտագործվել են: Թե ինչպես են իրենց դրսևորել, պետք է հարցնել Գլխավոր շտաբից: Համենայն դեպս, եթե նույնիսկ չնչին բողոքներ լինեին, ԳՇ-ն իր բողոքները կներկայացներ: Ես համենայն դեպս նման գեթ մեկ դեպքի մասին չգիտեմ:

-Ամեն դեպքում, լուրեր են շրջանառվում, որ Դուք 50-ականների հարավսլավական արտադրության զենքեր եք մատակարարել…

-Չկա նման բան, կատարյալ սուտ է:

-Այդ դեպքում ասեք, ամենահին զենքը, որը դուք մատակարարել եք Հայաստանին, ո՞ր թվականի արտադրության է։

-M-55-ը և OCA AK-ները եղել են ութսունականներից բարձր, մնացածը լիովին նոր արտադրության:

-Դրանք միջազգային չափանիշներով մարտական պայմաններում համարվո՞ւմ են կիրառելի և էֆեկտիվ զենքեր։

-Այո միանգամայն: Բոլոր այդ զինատեսակները անցել են գործարանային վերստուգում: Իմ մատակարարած յուրաքանչուր զինատեսակ մեկ առ մեկ ստուգվել է Պաշտպանության նախարարության համապատասխան հանձնաժողովի կողմից, և բոլորը կիրառվել են պրակտիկ գործողություններում:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30