Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե պարզ չէ, որ պատերազմը բանակցային ջանքերի ձախողման և փակուղային իրավիճակի արդյունք էր. «Փաստ»

Նոյեմբեր 28,2020 12:25

Այս օրերին շատ է շրջանառվում այն թեզը, թե Արցախյան պատերազմում հրադադարի ծանր պայմաններով փաստաթղթի ստորագրումը ռազմական պարտության հետևանք էր։ Սակայն յուրաքանչյուր քաղաքացու համար էլ պարզ է, որ այս թեզի շրջանառությունը պարտության մեղքը միայն զինված ուժերի վրա գցելու նպատակ է հետապնդում։

Այլ կերպ ասած՝ ինչքան հնարավոր է՝ պարտությունը հեռացնել քաղաքական ղեկավարության պատասխանատվությունից և դնել զինված ուժերի վրա։ Եվ պատահական չէ, որ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը օրերս հայտարարել է. «Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, և դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար մեր զինվորները դիմադրում: Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»:

Եթե, ինչպես արտգործնախարարն է հայտարարում, դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել, ապա այդ դեպքում պետք է որ դիվանագիտական ձեռքբերումներ ունեցած լինեինք, իսկ ո՞ւր են այդ դիվանագիտական ձեռքբերումները, որ ոչ մեկս չենք տեսնում։ Նկատի ունենանք, որ Արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ բանակցային գործընթաց է տեղի ունեցել։ Ըստ այդմ, եղել են խնդրի կարգավորման տարբեր առաջարկներ՝ փուլային, փաթեթային, ընդհանուր պետության և այլն։ Բայց ակնհայտ է, որ թեկուզ վատ բանակցություններն ավելի նախընտրելի են, քան պատերազմը։ Այդ դեպքում պատերազմն ինչո՞ւ սկսվեց, եթե բանակցային գործընթացն ընթանում էր իր հունով։ Մի՞թե պարզ չէ, որ պատերազմը բանակցային ջանքերի ձախողման և փակուղային իրավիճակի արդյունք էր։

Այնպես չէ, որ Ալիևը առաջին անգամ էր Արցախին սպառնում պատերազմով։ Վերջինս տարիներ շարունակ խոսում էր խնդրի ռազմական լուծման մասին, բայց եղել են դեպքեր, երբ նա նույնիսկ խոստովանում էր, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Սակայն Փաշինյանը իշխանության գալուց հետո չկարողացավ ճկուն մոտեցում որդեգրել բանակցային հարթակում ու անգամ տարբեր պատճառաբանություններով սկսեց տորպեդահարել բանակցային գործընթացը։

Օրինակ՝ նա հայտարարում էր, որ ինքը չի ընտրվել Արցախի ժողովրդի կողմից, ուստի մանդատ չունի բանակցելու: Այսպիսի մոտեցումները շատ արագ տանում էին դեպի բանակցային փակուղի։ Իսկ այդպիսի հանգրվանի հասնելու հարցում մեծապես շահագրգռված էր Ադրբեջանը, քանի որ փակուղային իրավիճակը Ալիևին պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք կտար։

 

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30