ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացնում է պարզաբանում պետական հիմնարկներում՝ մասնավորապես Ֆինանսների նախարարությունում աշխատավարձի (ներառյալ՝ պարգևավճարների) տրամադրման կարգի մասին։
Մասնավորապես, Ֆինանսների նախարարության դեպքում աշխատողների պարգևատրման ֆոնդ նախատեսվել է վերջին շուրջ 2 տասնամյակների պետական բյուջեների մասին օրենքներով, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել նախարարությունում ձևավորել աշխատակազմի որակյալ միջուկ, որի գործունեության արդյունքն են հանրային ֆինանսների կառավարման բնագավառում տեղի ունեցած նշանակալի կառուցվածքային բարեփոխումները (մակրոկանխատեսումներ, բյուջետավորում, գնումներ, գանձապետարան և բյուջեների կատարման կազմակերպում, պետական պարտքի կառավարում, բյուջեների կատարման հաշվետվություններ՝ իրենց արդյունքներով):
Նաև՝ հարկ ենք համարում ընդգծել, որ ս․ թ․ հոկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարությունում պարգևավճարներ չեն բաժանվել։
Մանրամասները՝ կից ներկայացվող հղմամբ։
Կարդացեք նաև
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ