Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային մամուլը՝ պատերազմի և խաղաղության մասին․ «Ադրբեջանին հանձնված բնակավայրերի բնակիչներից շատերը հավատում են, որ մի օր կվերադառնան իրենց տներ»․ «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 28,2020 11:53

Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղում պատերազմի և խաղաղության ռիսկերին:

Ամերիկյան «The Washington post» պարբերականի «Լեռնային Ղարաբաղի հայկական ուժերը սգում են պարտված պատերազմը, բայց կասկածում են, որ խաղաղությունը տևական է լինելու» վերնագրով հոդվածում խոսվում է այն մասին, որ կարճ, բայց դաժան պատերազմի պարտվող կողմում տարածքի կորուստը այնքան դառն է ընկալվում, որ ոմանք ասում են, թե կնախընտրեին պատերազմել:

Պարբերականը, միևնույն ժամանակ, հիշեցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախազգուշացումը Հայաստանին, որ զինադադարի միակ այլընտրանքը կլինի մեկ այլ «ինքնասպանության» պատերազմ:

«Եթե ինձնից կախված լիներ, մենք հրադադար չէինք ունենա: Մենք կանգնած կլինեինք մինչև վերջ և հաղթող կլինեինք»,-թերթի հետ զրույցում ասել է 48-ամյա Սերյան Կարապետjանը՝ շինարար, բանվոր և 90-ականների պատերազմի վետերան, որը նույնպես կռվել է Շուշիում:

Պարբերականի փոխանցմամբ՝ Ադրբեջանին հանձնված բնակավայրերի բնակիչներից շատերը հավատում են կամ գոնե հույս ունեն, որ մի օր կվերադառնան իրենց տներ:

«Հրադադարը երկար չի տևի», -ասել է պատերազմի վետերան Պավել Մակունյանը, որը մարտերն ավարտելուց հետո Ասկերանի մոտակայքում առաջնագծի դիրքերից իջեցրել է իր 150 կամավոր զինվորներից բաղկացած խումբը:

«Մենք տասնամյակներ պայքարել ենք և դեռ պայքարելու ենք», – ավելացրել է նա. «Միգուցե ոչ այսօր, բայց վաղը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30