Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանագետ․ «Իրանի հետ մեր համագործակցության առաջին կետը պետք է լինի այդ միջանցքը Ադրբեջանին ու Թուրքիային չտրամադրելը». «Ժամանակ»

Նոյեմբեր 28,2020 11:45

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը գտնում է, որ նոյեմբերի 9-ին ստորագրած համաձայնագրում ամենավտանգավոր կետը վերջինն է՝ ճանապարհ տալ թուրքերին անցուդարձի համար։ «Շատ հարցեր կան, օրինակ, ռուսները ինչքա՞ն կմնան այդտեղ, ինչքանո՞վ կապահովեն անվտանգությունը։ Բոլոր դեպքերում այդ ճանապարհը մեզ ոչինչ չի տալու։ Ես գտնում եմ, որ եթե բացվի Երևանով դեպի Իրան, Նախիջևանով երկաթուղու ճանապարհը, դա մեզ ոչ մի օգուտ չի տա։ Դեռ ԽՍՀՄ օրոք երկու անգամ եմ այդ ճանապարհով գնացել։ Հենց հասնում էինք Նախիջևան, երբ տեսնում էին հայկական գնացք է, քարերով խփում էին։ Այդ թշնամանքը, որ իրենց մեջ բուն է դրել, մեզ ի՞նչ է տալու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բեգիջանյանի՝ եթե իրենք փակել են Սոթք-Քարվաճառ ճանապարհը, ապա մենք չպետք է գնանք նրանց ճանապարհ տալու քայլին. «Իրանի հետ մեր համագործակցության առաջին կետը պետք է լինի այդ միջանցքը Ադրբեջանին ու Թուրքիային չտրամադրելը։ Դրանից թուրքերը մեծ օգուտ են քաղելու, որովհետև ստիպված էին տարանցիկ ճանապարհով գնալ, իսկ հիմա՝ անվճար։ Ինչպես միշտ եմ ասել՝ տարածաշրջանային ոչ մի երկրի հետ մեր շահերն այնպես չեն համընկնում, ինչպես Իրանի հետ, բայց, ցավոք սրտի, Իրանն էլ ավելի կարևոր խնդիրներ ունի, ու այս ընթացում մենք ազգային անվտանգության ուղղությամբ չենք համագործակցել»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ այժմ պետք է այդ ուղղությամբ Իրանի հետ շատ սերտ համագործակցենք. «Այդ տարածքը, ճանապարհը ոչ մի դեպքում չպետք է տրամադրվի։ Եթե օտարն է այդ տարածքը տաքացնում, ապա այն արդեն մերը չէ։ Ես, իհարկե, չեմ չափազանցնում ոչինչ, երբ խոսում են, որ Մեղրին է վտանգված՝ ոչինչ չեմ ասում, բայց պնդում եմ՝ այդ ճանապարհը մենք չպետք է տանք»։

Էմմա Բեգիջանյանը հավանական է համարում Իրանի հետ սերտ համագործակցությունն այս փուլում. «Պարզապես Իրանն ունի իր առանձնահատկությունները, և մենք դրանք պետք է հաշվի առնենք։ Մեզ պետք են բանիմաց դիվանագետներ»։

 

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30