Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ․ «Չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը արտաքին ուժերին տրված խոստումներ ունի, ի դեմս որոնց, իր անվտանգության հետագա երաշխավորներին է տեսնում»․ «Փաստ»

Նոյեմբեր 28,2020 11:32

Այսօր առկա իրողությունները ոչ միայն այս պահի, այլև դրանք պատմական հեռանկարի մեջ է տեղավորում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ու իրավիճակը վերլուծում նաև այդ տեսանկյունից:

«Հիմա հայրենիքի շատ կարևոր հատվածներ առանց պայքարի, առանց կռվի, առանց անգամ դիվանագիտական ինչ-որ ջանքեր գործադրելու թշնամուն հանձնելուն ենք ականատես լինում: Այս գործընթացն ենք տեսնում, որի միակ պատճառը եթե չասենք երկրի բարձրաստիճան ղեկավարության դավաճանությունը, ապա գոնե ապիկարությունն է, ինչպես նաև իրենց տեղում չլինելը: Նրանք անընդունակ են նման խնդիրներ լուծել:

Սա կարճ՝ այս պահին տեղի ունեցող զարգացումների մասին: Իսկ եթե այս ամենը տեղավորենք պատմական հեռանկարի մեջ ու դիտարկենք, թե ինչ հետևանքներ է ունենալու սա մեր ժողովրդի համար, կասեմ հետևյալը. առնվազն մի քանի տասնամյակ հայ ժողովուրդը խայտառակ կերպով պարտություն կրած, կապիտուլացված ժողովրդին հատուկ ճակատագիր է կրելու:

Դա իր հերթին նշանակում է և՛ սուբյեկտայնության նվազեցում տարածաշրջանում, և՛ իրավունքի սահմանափակում, ինչպես նաև մշտական վերահսկողություն արտաքին ուժերի կողմից: Արտաքին ուժեր ասելով՝ շատ ուղիղ նկատի ունեմ նաև Թուրքիային և Ադրբեջանին: Պատմական հեռանկարի տեսակետից մենք հենց այս խնդիրների առջև ենք: Ցավոք, կապիտուլ յացիայի օրվանից մինչ այս պահը, կարելի է ասել, կորցրել ենք այդ խնդիրներից խուսափելու կամ գոնե ինչ-որ կերպ մեղմելու բոլոր հնարավորությունները:

Կային երևույթներ, որոնք կարելի էր կանխել կամ մի քիչ այլ կերպ ներկայացնել, բայց տեղի չունեցավ, որովհետև մեր ժողովուրդը, այնուամենայնիվ, չգիտակցեց, թե ինչ ողբերգության ու պատմական ինչ խայտառակության առջև ենք մենք կանգնած»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, այսօր բարձիթողի վիճակ է. «Պետական ապարատը չի գործում, պետական ինստիտուտները ճգնաժամի մեջ են: Ընդ որում՝ ճգնաժամի մեջ են անխտիր բոլոր ինստիտուտները, այդ թվում՝ բանակը: Սա է պատճառը, որ ՀՀ-ի և ԱՀ-ի քաղաքացիները մեն մենակ հայտնվում են թուրք-ադրբեջանական զինվորների դեմ ու սկսում են բանակցել, խոսել, ինչ-որ բաներ փորձել փրկել, ինչը շատ հաճախ չի էլ ստացվում: Սա պետական կառավարման մինչ այժմ թույլ տված բոլոր ձախողումների հետևանքն է: Պետական կառավարում այս պահին չկա: Իրավապահ համակարգն է, որը դեռ ինչ-որ մասով գործում է, բայց այստեղ էլ ճգնաժամը հասել է այն աստիճանի, երբ ամեն պահի այդ համակարգն էլ կարող է դադարել գործել:

Դրա համար Նիկոլ Փաշինյանն անգամ այդ համակարգի վրա հույսը չի դնում, ու ոստիկանությանը, ԱԱԾ-ին, տարբեր օղակներին զուգընթաց՝ իր մերձավոր օլիգարխների թիկնազորներից, այլ քրեական տարրերից բաղկացած իր սեփական բանակն է ստեղծում, ինչը, իհարկե, լուրջ մարտահրավեր է դառնում գոյություն չունեցող պետական համակարգի այն մնացորդների համար, որոնք ինչ-որ չափով դեռ ինչ-որ գործառույթներ են կատարում»:

Անդրադառնալով, ամեն դեպքում, իշխանությունից որևէ կերպ չհեռանալու ցանկությանը, նա մի քանի տարբերակ ու հնարավոր պատճառ առանձնացրեց: «Նախևառաջ պատճառը Նիկոլ Փաշինյանի փառասիրությունն ու իշխանամոլությունն է, որը մշտապես է եղել, ու դրա ականատեսն ենք եղել նախքան վարչապետ ընտրվելը:

Իր համար իշխանությունն է բացարձակ արժեքը: Երկրորդ՝ չեմ բացառում, որ արտաքին ուժերին տրված խոստումներ ունի, ի դեմս որոնց, իր անվտանգության հետագա երաշխավորներին է տեսնում: Ուզում է այդ խոստումները մինչև վերջ կատարել, որպեսզի հետագայում կարողանա իր անվտանգության կամ ազատ մնալու հետ կապված երաշխիք ստանալ: Երրորդ տարբերակը, որը քիչ հավանական է, բայց բացառելի չէ, հետևյալն է. Նիկոլ Փաշինյանն անմեղսունակ է և չի գիտակցում, թե ինչ է տեղի ունենում, չի գիտակցում իր արած քայլերի ողբերգական հետևանքները հայ ժողովրդի և պետության համար»,-ասաց մեր զրուցակիցը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30