Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քարահունջեցիները բարձունքին կանգնեցված խաչարձանը կտեղափոխեն գյուղ

Նոյեմբեր 28,2020 11:10

1992 թվականի մարտի 16-ին կենաց ու մահու պայքար էր հայ-ադրբեջանական սահմանին։ Գորիսեցի 4 երիտասարդներ՝ Մուշեղ Մկրտչյանը, Արայիկ Մկրտչյանը, Կարեն Միրզոյանն ու Կարեն Բաղդասարյանն այդ օրը մարտական առաջադրանք էին ստացել հսկելու Կուբաթլուում գտնվող Լալազարի կամուրջ կոչվող բարձունքը։ Ամեն գնով անհրաժեշտ էր թույլ չտալ թշնամուն առաջխաղացումը։ Ադրբեջանցիները քառակի գերազանցում էին սյունեցի տղաներին։

Թշնամուն հաջողվում է սպանել Արայիկ Մկրտչյանին, Կարեն Միրզոյանին ու Կարեն Բաղդասարյանին։

Մուշեղն ընկել էր շրջափակման մեջ, ազերիները պատանդ էին վերցրել վիրավոր Մուշեղին։ Ծառայած լինելով Աֆղանստանի սահմանին՝ 21-ամյա Մուշեղը տիրապետելով ռազմական մարտավարություն՝ համբերատար սպասում է, մինչեւ թշնամու զորքի թվաքանակը շատանա։ Հենց այդ պահին իր մոտ գտնվող նռնակով Մուշեղը պայթեցրեց իրեն ու բազմաթիվ ազերիների։ Բարձունքը էլի մնում է հայկական կողմի վերահսկողության ներքո։

2014թ․ նոյեմբերին Մուշեղի մորեղբոր տղայի՝ մոսկվաբնակ քարահունջեցի Գեւորգ Արզումանյանի նախաձեռնությամբ ազատագրված բարձունքում խաչարձան է տեղադրվում՝ ի հիշատակ զոհված հայորդիների։ Սակայն այսօր քարահունջեցիները խաչարձանը պիտի հանեն եւ տեղափոխեն Քարահունջ, քանի որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագրով Կուբաթլուն դեկտեմբերի 1-ից եւս անցնելու է Ադրբեջանին։

«Որոշել ենք խաչարձանը բերել ու տեղադրել Քարահունջում՝ Մուշեղի հիշատակին կառուցված հուշաղբյուրի հարեւանությամբ։ Չպետք է թույլ տանք, որ թշնամին պղծի մեր հուշաքարերը, խաչարձանները։ Դրանք զոհված տղաների սուրբ հիշատակն են, եւ ոչ մեկը անարգելու իրավունք չունի»,–մեզ հետ զրույցում ասաց Մուշեղի հորեղբոր աղջիկը՝ Արփինե Մկրտչյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արփինե Մկրտչյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30