Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան․ «Զբաղվում ենք ֆիքսված անձանցով, որոնց վերաբերյալ ունենք ապացույցներ, որ ադրբեջանցիների մոտ են եղել՝ ողջ վիճակում»․ «Հրապարակ»

Նոյեմբեր 28,2020 10:55

Հարյուրից ավելի ռազմագերիների ու նաեւ անհետ կորածների հարցերով զբաղվում են բազմաթիվ կառույցներ ու ինստիտուտներ․ ՊՆ համապատասխան հանձնաժողովը, Կարմիր խաչը, Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները, ինչպես նաեւ այս հարցերով մասնագիտացած ՀԿ-ներ ու փաստաբաններ։

«Իրավական ուղի» կազմակերպությունը՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ, զբաղվում է այս պատերազմի ժամանակ ռազմագերի վերցված շուրջ 40 անձանցով եւ նրանց վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հաղորդումներ՝ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ։

«Զբաղվում ենք ֆիքսված անձանցով, որոնց վերաբերյալ ունենք ապացույցներ, որ ադրբեջանցիների մոտ են եղել՝ ողջ վիճակում»,- ասաց Արտակ Զեյնալյանը։ Դրանք այն ենթադրյալ ռազմագերիներն են, որոնց հարազատներն ադրբեջանցիների տարածած տեսանյութերում տեսել ու ճանաչել են նրանց եւ լիազորել են, որ իրենց շահերը ներկայացվեն ՄԻԵԴ-ում։

Հարցին, թե վստա՞հ են, որ այդ զինվորներն ու կամավորները ողջ են, պրն Զեյնալյանը պատասխանեց․ «Դե, մի մասի վերաբերյալ ստացել ենք հավաստիացում, նրանց հնարավորություն է տրվել զանգել ընտանիքի անդամներին, մի մասի վերաբերյալ Կարմիր խաչից ունենք տվյալներ, մյուս մասի վերաբերյալ սպասում ենք, որ Ադրբեջանը պատասխանի Եվրոպական դատարանին»։

Իսկ Ադրբեջանը, որպես կանոն, պատասխանում է, թե լավ են վերաբերվում ռազմագերիներին։ Եվ սա այն դեպքում, երբ անգամ ՀՀ շարքային քաղաքացուն հասանելի են ռազմագերիների կամ գերիների գլխատման, խոշտանգման տվյալներ։ Արցախի ՄԻՊ-ը, օրինակ, հաղորդել էր Տող գյուղում քաղաքացիական անձի գլխատման մասին։ Արտակ Զեյնալյանն ասում է՝ ունեն փաստեր, որ ռազմագերիներից շատերը խոշտանգվել են։ Հարցին, թե ինչ հոգեբանական վիճակում են գերեվարվածների հարազատները, նա արձագանքեց՝ ավելի լավ, քան անհայտ կորածներինը։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30