Առաջարկում եմ մի պահ մոռանալ, թե ով է մեղավոր, եւ ինչ պատճառով ենք մենք այս պատերազմում նվաստացուցիչ պարտություն կրել եւ կենտրոնանալ ներկայի ու ապագայի մի քանի հարցի վրա:
Քանի՞ զոհված զինծառայող եւ խաղաղ բնակիչ ունենք այս պատերազմի արդյունքում: Քանի՞ վիրավոր: Քանի՞ գերի, քանի՞ անհետ կորած:
Հնարավո՞ր է արդյոք գերիներին հետ բերել, թե՞ նրանք դատվելու են Ադրբեջանում որպես հանցագործներ: Հայաստանում ո՞վ եւ ինչպե՞ս է զբաղվում այդ խնդրով:
Ալիեւը պատրաստվում է Բաքվում «հաղթանակի շքերթ» անցկացնել, որտեղ, ըստ լուրերի, անցնելու են մեր անարգված գերիները: Հնարավո՞ր է դա կանխել:
Կարդացեք նաև
Ալիեւը մեզնից մի քանի միլիարդի փոխհատուցում է ուզում, հնարավո՞ր է, որ միջազգային որեւէ ատյան նման որոշում ընդունի:
Արդյո՞ք հետագա «դեմարկացիաների» ժամանակ մենք ստիպված չենք լինի նոր տարածքներ հանձնել Ադրբեջանին, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից:
Եթե Կուբաթլուի շրջանը վերջնականապես հանձնվի, արդյոք թշնամու նշանառության տակ չի՞ հայտնվի Գորիս-Կապան մայրուղին: Այդ ճանապարհից հնարավոր կլինի՞ օգտվել: Եթե ոչ, արդյո՞ք այլընտրանքային ճանապարհը հուսալի է:
Որքանո՞վ են պաշտպանված հայերի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերը Արցախում, ինչպես նաեւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը:
Ովքե՞ր են զբաղվում տասնյակ հազարավոր փախստականներով: Ո՞վքեր, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններով են մարդկանց տեղափոխում Արցախից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ:
Եթե նոյեմբերի 10-ի հայտարարության համապատասխան՝ ապահովվի Մեղրիով Ադրբեջան-Նախիջեւան երկաթուղային կապը, արդյո՞ք դա նշանակում է, որ կապահովվի նաեւ Սյունիքից Նախիջեւանով դեպի Իրան երկաթուղային ճանապարհը: Մեղրիի հատվածի անվտանգությունն ապահովելու են ռուս խաղաղապահները, բայց ովքե՞ր են ապահովելու Նախիջեւանի տարածքում մեր բեռների անվտանգությունը: Ենթադրելի չի՞ արդյոք, որ այդ ճանապարհը մշտական լարվածության աղբյուր է լինելու:
Եվ վերջապես. 1994-ից հետո մենք մեզ ներկայացնում էինք որպես հաղթանակած ազգ, առաջիկա քանի՞ տասնամյակում ենք մենք մեզ զգալու որպես «loser»-ների ազգ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
հիմա դուք ձեզ “lozer” համարում եք?, եթե այո – փոխեք ձեր զբաղմունքը…..
Անձնապես, բնականաբար, ոչ: Եվ մեր ազգը էլի կտա աշխարհին բազմաթիվ կայացած եւ հաջողակ մարդկանց: Բայց 1915-ին առաջացած բարդույթներին կավելանան նաեւ 2020-ի բարդույթները՝ Ձեր եւ իմ կամքից անկախ: Դրանք կպահպանվեն այնքան ժամանակ, մինչեւ որ 50, 100 կամ 500 տարի հետո մենք նոր հաղթանակ չտոնենք:
I understand, but we also had a victory in the 90s, our ability to conduct a successful war against the ‘Turks’ is proven and no longer doubted. Sure, there are tragic defeats also but history is a made of both. What is essential is for Armenians to not consider themselves incapable of self-defence, the 90s war proved we’re very capable, the precedent exists and that’s what counts (if considering the psychologically aspect only).
Ձեր նշած յուրաքանչյուր կետ մատնացույց է անում մեղավորին: Անհասկանալի է, թե ո՞վ է հարցերի հասցեատերը: Տրամաբանորեն պիտի որ լինի նույն ինքը՝ մեղավորը: Ստացվում է, որ հնարավոր չէ «կենտրոնանալ ներկայի ու ապագայի մի քանի հարցի վրա՝ մոռանալով թե ով է մեղավոր, եւ ինչ պատճառով ենք մենք այս պատերազմում նվաստացուցիչ պարտություն կրել»: Ենթադրում եմ, որ Դուք էլ հենց դա եք նկատի ունեցել:
Ամենազգայուն կետի՝ գերիներին շքերթում անցկացնելու մասին: Եթե դա հավաստի է, կամ նույնիսկ անկախ ամեն ինչից, առաջարկում եմ հանրային քննարկում սկսել՝ Նիկոլին մեր բոլոր գերիներով փոխարինելու հարցի վերաբերյալ: Թող իրեն անցկացնեն շքերթով: Վերջապես կհասկանանք, թե որն է այն լուծումը, որ բավարարում է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին:
Մեր ազգի արժեքների համակարգում պատերազմին հատկացված է միայն բացասական դեր, բայց նույնիսկ մեր այսօրվա վիճակը մեզ չի ստիպում հասկանալ, որ եթե դու չես ուզում զբաղվել քաղաքականությամբ կամ պատերազմել, դա դեռ չի նշանակում, որ ուրիշի քաղաքականությունն ու ուրիշի սանձազերծած պատերազմը քեզնով չեն զբաղվելու ու ուրիշները քեզ հետ չեն պատերազմելու: Կան ընդամենը երկու տեսակի ազգեր’ բնիկներ ու քոչվորներ եւ նրանք իրար դեմ պատերազմելով, իրար հանդեպ անտառի սանիտարի դեր են կատարում’ թույլերին ու հիվանդներին զատում են առողջներից եւ ապագա են անցնում այդ երկու տեսակների միայն առողջ ներկայացուցիչները: Եթե մենք կարողանանք մշակել այնպիսի մշակույթ, որ ազգն ինքնաբուժվի, հիվանդություններն կանխարգելող ամենօրյա վարժանքներ ու կենսակերպ մշակվի, իսկ պատերազմը ընկալվի լոկ քո առողջության քննություն եւ ոչ թե դժբախտություն կամ արհավիրք: Եկեք ազգովին անընդմեջ պատրաստվենք պատերազմի եւ երբ պատրաստ լինենք’ պատերազմի հրավիրենք մեր քոչվոր մրցակցին, սա համ մեզ է ձեռնտու, համ էլ քոչվորին:
“Հակադրվել տգիտությանը” սա վերջերս Խմբագրի գրած սյւնակի վերնագրերից է։ Միթե “լրատվական տգիտւթյւն” չե գրել “Ալիեւը պատրաստվում է Բաքվում «հաղթանակի շքերթ» անցկացնել՝ որտեղ՝ ըստ լուրերի՝ անցնելու են մեր անարգված գերիները: Հնարավո՞ր է դա կանխել:”
ըստ որ լւլերի՞ ըստ փողոցային բամբասանքների, թե սոցալիական ցանցերւմ ստերով լի տեղեկւթւնների՞: Միայն իրականւթյւնից կտրված մարդը կարող է հավատալ կամ լւրջ վերաբերվել այս պնդմանը։ Կա կարեվոր պնդւմ—“Իրազերկված/տեղեկացված և կրթված հասարակւթւնը երկրի կայւնւթյան և անվտանգիթյան նախապայման է”: Բացեք հայկական լրատվական կայքերը և կտեսնեք որ նրանք ողողված են սւտ և անստյգ “լւրերով” հարցրազւյցներով տգետ քաղագետերի, տնսեսագետերի հետ։ Մարդիկ որոնք լւրջ դեմքով պնդւմ եին որ Հայաստանը պետք է ձգտի դառնալ միջւկային զենք ւնեցող երկիր և այլ իրականւթյւնից կտրված անհեթեթյւններ ոչ միայն լսելի են բայց նայեվ մեծ ազդեցւթյւն ւնեն հասարակական կարծիքի ձեվավորման վրա։ ինչ անի, ւմ վստահի հասարակւթյւնը այս աղավաղված իրականւթյան մեջ։ Շատ հնարավոր է որ լինի ադեբեջանական շքերթ և իհարկ է գերիներ այդ շքերթւմ չեն լինի։ Բայց՝ ով է հիշսելւ այս սյւնակը այն ժամանակ։ Հւյս ւնեմ հարգելի Խմբագիրը կհանի այս պնդւմը իր սյինակից։
Կուտակում չէ, այլ՝ rechute, relapse, վերահիւանդացում: Որ աւելի ծանր կ’ըլլայ, քան թէ նախնական ախտը:
Արդարեւ, ոչ միայն 1915-ի, այլ մեր Պատմութեան ընթացքին բազմաթիւ այլ ջարդերու, պարտութիւններու են կորուստներու պատճառով, մեր հաւաքական ինքնութեան, մեր ազգային էութեան մէջ արմատացած էր՝ «զոհի բարդոյթը»: Զորս դարմանած էինք, Արցախի յաղթանակով:
Ամէն անգամ որ կը յիշէինք, կը դասաւանդէինք անցեալի մեր մութ օրերը, կ’եզրափակէինք «հա, բայց Արցա՛խը» ոգեւորիչ հաստատումով: Մխիթարութիւն չէր, այլ ուղղակի դարման:
Իսկ հիմա…
Բուն խնդիրը՝ այսուհետեւ երիտասարդների դաստիարակութիւնն է… Մենք, յիսուն-վաթցուն տարեկաններս ու աւելի մեծերը, այս հարուածով՝ վերջացանք: Սակայն հիմա ի՞նչ անել, յաջորդող սերունդներուն համար…
Պարտութիւնը աննախադէպ է. այս անգամ, իբրեւ թէ Պետութիւն ունէինք… Ազգային Բանակ ունէինք… Սակայն տակաւին ամբողջական իսկ չէ, քանի որ հետեւանքներուն մաս կը կազմէ՝ ձուլումը, օտարացումը, այլասերումը: Որպէս այս ամօթէն ու ցանէ փրկուելու, ազատելու, բնական միջոց… Հայաստանէն ու «Արցախէն»՝ արտագաղթ: Սփիւռքի մէջ՝ այլեւս դիտումնաւոր օտարացում:
Հայոց Պատմութեան վերջն է:
Եւ նաեւ՝ է, անձնական պարտութիւն: Երբ որ ամբողջ կեանքդ, խոր հաւատքով եւ բացարձակ յանձնառութեամբ, տրամադրած ես ազգային գործին, ի գին տեւական զոհողութիւններու, մինչ ուրիշներ, իրենց անհատական կեանքն ու ասպարէզի կը շէնցնէին, երբ որ այս կը դառնայ՝ արդիւնքը, ապա, անձնապէս ալ՝ loser մըն ես: A pathetic loser.
Թուրքերից աւելի, խռոված եմ՝ հայերից: Ու այլեւս, ցմահ:
I get the desperation, fully justified. If it’s any consolation, think of it this way: nations – like individuals – come and go (albeit with a longer life span), the same will happen with the Turks, Azerbaijanis, etc. See it as a law of nature/social evolution, no need to keep fighting it, especially after all the messages that history has been giving the Armenians in the last 150 years (i.e. your time has come; you must leave the stage of history; do it the easy way without suffering; don’t you get that all these defeats/tragedies are not a coincidence?).
As for feeling a loser – let’s be frank – what do you have in common with someone yelling/singing/worshiping/applauding/FB-liking Nikol for the last years, besides sharing different dialects of a same language? It’s probable that your personality is such that you need to associate yourself with the defence of a small nation who is fighting against stronger forces and the waves of history, that there is a dose of nobility and heroism in you, that you have a need to fight for an identity cause, that it’s in you genetically/culturally. In that case, why not choose your battle more wisely? With the rich experience you acquired through decades of disappointments and emotional upheavals dealing with Armenian issues – and before it’s too late – why not shift your focus to another endangered small nation? The Scots, the Catalans, the Quebecers … they might be more grateful and their causes less of a basket case … pretty sure you’ll feel less of a loser, as you’ll see actual results.
In other words, why not think out of the box and change horses? … the Armenian one seems to be out of the race for good.
Դադարեցրեք պարգևատրելու ձախողումը Հայաստանում: Դա ավելի շատ ձախողումներ կբերի: Բավական է. Հացը տվեք հացթուխին, նույնիսկ եթե նա ուտի դրա կեսը:
Պ.Աբրահամեան Ձեր առաջարկը միակ գործն է որ պէտք է հետապնդել այս վայրկեանիս , բայց չէք նկատեր որ մեր վարչապետը զզուեցնելու չափ զբաղած է/իր բոլոր ելոյթներով/ ԻՆՔՆԱՐԴԱՐԱՑՈՒՄ փնտռել …տակաւին չէ ՞ հասկցած որ հասարակութիւնը հաւատք չընծայեր այլևս իր խօսքերուն …