Այս պատերազմի ընթացքում ականատես եղանք Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացրած մի շարք ռազմական հանցագործությունների։
«Դրանց մասով հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն, հավաքվում են փաստեր, որոնք ամրագրվում են ապացույցի աստիճանի»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը։ Գործընթացն իրականցվում է մի քանի մակարդակում՝ պետական եւ ոչ պետական մարմինների կողմից։
Ոչ պետական մարմիններից զրուցակիցս առանձնացրեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որը համագործակցելով Արցախի Հանրապետության ՄԻՊ-ի հետ, փաստահավաք գործունեություն է ծավալել եւ ներկայացրել միջազգային հանրությանը։ «Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, սահմանադրական օրենքով ամրագրված նրա կարգավիճակը եւ ընդհանրապես միջազգային հանրության կողմից օմբուդսմենի ինստիտուտի հեղինակությունը հաշվի առնելով, որեւէ մեկը կասկածի տակ չի դնում այդ փաստերը եւ դրանց ճշմարտացիությունը»,- ասաց նա։
Իրավական առումով Արցախը հիմքեր ունի վերադարձնելու մի շարք բնակավայրեր, մասնավորապես՝ այն սահմանների շրջանակում, որով 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել էր անկախությունը։
Կարդացեք նաև
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում