Սոթքի ոսկու հանքավայրը հայտնի է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում եւ ընդմիջումներով մշակվել է մինչեւ 4-րդ դար։ Ըստ ԽՍՀՄ գիտական շրջանակների ներկայացրած տեղեկատվության` ՀԽՍՀ տարածքում էր գտնվում Կովկասի ոսկու հաշվառված պաշարների 80 տոկոսը:
Հետազոտված պաշարները բնութագրվում են մի քանի հարյուր տոննա մաքուր ոսկու համարժեքով: Հայաստանում ամենամեծ ոսկու հանքավայրը հենց Սոթքինն է։ Վերջին անգամ այս հանքավայրի ոսկու պաշարները գնահատվել են 8 տարի առաջ։ Հանքավայրի անձնագրի տվյալներով, այստեղ 133,5 տոննա ոսկի կա։
Սոթքի հանքադաշտում նաեւ ոսկեբեր ցրոններ են հայտնաբերվել։ Հասկանալու համար, թե ինչ ասել է ոսկեբեր ցրոն, մեկ այլ տեղեկություն տանք։ Ցրոնը հայկական հին տոմարի ամիսների 25-րդ օրվա անվանումն է։ Այն նաեւ Ծիր կաթինի օր են համարում։ Նշանակում է՝ ցրված, սփռված, տարածված։ Այսինքն՝ հանքում ոսկուց բացի կան նաեւ ոսկեբեր սփռվածքներ: Բայց ոսկուց բացի այստեղ նաեւ արդյունաբերական նշանակության արծաթ եւ ուղեկից այլ տարրեր կան։
Ըստ մեր երկրաբանական ֆոնդի՝ նաեւ սելեն եւ թելուր։ Իսկ ոսկին, ինչպես մասնագետներն են ասում, գտնվում է բնածին վիճակում՝ տարաչափ հատիկների ձեւով եւ սուլֆիդային միացությունների մեջ՝ ցրված, մանրացված ոսկու ձևերով։ 1976-ից շահագործվում է բաց եւ ստորգետնյա եղանակներով։
Կարդացեք նաև
Հիմա՝ այս օրերի համար կարեւոր մի բան շեշտենք․ ԽՍՀՄ տարիներին հանքը միշտ շահագործվել է միայն Խորհրդային Հայաստանի կողմից («Հայոսկի» ՊՓԲԸ)։ Մինչդեռ այսօր այս հանքավայրը կիսով չափ մերն է, կիսով չափ թշնամունը: Ինչ խնդիրներ կարող են ծագել…
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում